ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծաղրածուի հագուստով 110մարդ է ձերբակալվել Ռիո–դե–Ժանեյրոյում՝ գողության կասկածանքով

14.02.2018 11:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ծաղրածուի հագուստով 110մարդ է ձերբակալվել Ռիո–դե–Ժանեյրոյում՝ գողության կասկածանքով

Ռիո–դե–Ժանեյրոյի ոստիկանությունը ձերբակալել և ոստիկանական բաժանմունք է բերել ծաղրածուի հագուստով 110 մարդու։

Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչներ

Նրանց բռնել են զանգվածային կողոպուտի փորձի ժամանակ՝ այժմ քաղաքում շարունակվող դիմակահանդեսի ընթացքում։

Միջադեպը տեղի է ունեցել Ռիո–դե–Ժանեյրոյի կենտրոնական հատվածում, որտեղ տեղակայված են վարչական և գրասենյակային շենքերը։ Օրինապահները կասկածյալների մոտ ատրճանակ, փամփուշտներ և նռնակ են հայտնաբերել, ինչպես նաև գողոնը՝ հինգ բջջային հեռախոս, ժամացույցներ և երկու դրամապանակ

Հաղորդվում է, որ չնայած դիմակահանդեսի կոստյումներին և գրիմին, մի քանի մարդ ճանաչել է կողոպտիչներին։ Արդյունքում ձերբակալվածներից տասը շարունակում են կալանքի տակ մնալ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА