ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում սպիտակ փոշիով ծրար է հայտնաբերվել

14.02.2018 10:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում սպիտակ փոշիով ծրար է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գրասենյակներից մեկը փակվել է շինությունում հայտնաբերված սպիտակ փոշիով ծրարի պատճառով: Այս մասին ասվում է Լոնդոնի ոստիկանության կայքում:«Ոստիկանությանը տեղեկացրել են կասկածելի տոպրակի մասին, որն առաքվել է Վեստմինսթերյան պալատի գրասենյակներից մեկը… Նամակը սպիտակ փոշի է պարունակել, որն այժմ գնահատում են մասնագետները», - ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Ջոն Թրամփ-կրտսերը սպիտակ փոշիով ծրար է ստացել: Ծրարը բացել է Ջոն Թրամփ-կրտսերի կին Վանեսա Թրամփը, որն այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց՝ որպես նախազգուշական միջոց: 

«Ո՞վ է հաջորդը՝ ե՞ս». Վաշինգտոնում աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել Սպիտակ տան մոտ (տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА