ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չկա Արցախի հարց` կա հայության խնդիր (Տեսանյութ)

13.02.2018 19:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Չկա Արցախի հարց` կա հայության խնդիր (Տեսանյութ)

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ  խոսելով 1988 թվականին Սումգայիթում հայերի նկատամմաբ տեղի ունեցած ոճրագործությունից, փաստեց, որ այսօր  հանրության մեջ ձեւավորված է այն սխալ տեսակետը, թե իբրեւ այդ ամենը տեղի է ունեցել ի պատասխան Արցախյան շարժման.«Հասարակությունն իր համար պետք է հստակեցի, որ Արցախյան շարժումը եղել է արդեն անտանելի դարձած այն ճնշումների հետեւանքով, որոնք ամենապարզ դրսեւորումը ստացել էին Արցախում: Որովհետեւ Նախիջեւանի հայաթափումը չէր ստացվում Արցախում: Պատահական չէ, որ ի պատասխան այդ ճնշումների, ծագել է շարժումը, պետք է շրջանառության մեջ դնել այս իրական պատկերը»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա սումգայիթյան ջարդերը սկսվել են նաեւ փետրվարի 27-ից հետո, քանի որ Սովետական Ադրբեջանում որեւէ մեկը չէր պատկերացրել, որ այն ոչ թե մեկ գործողություն էր, այլ բացահայտումն այն քաղաքականության, որոնք դրված են եղել Ադրբեջանի կողմից դեռեւս 1918 թվականից: Լարիսա Ալավերդյանի բնորոշմամբ, այսօր Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանին ուղղված ռազմատենչ հայտարարությունները պատահական չեն, քանի որ այդ երկիրը ծնվել է հենց նման գաղափարախոսության ներքո: Ըստ նրա, Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլեւ ամբողջ Հայաստանի, ուստի չկա Արցախյան հիմնախնդիր, կա ամբողջ հայության խնդիր:
Մանրամասները` տեսանյութում

«Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված են կայունությունն ու խաղաղությունը». Շ. Քոչարյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА