ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքական դատարանն ազատ է արձակել Հրանտ Դինքի սպանության գործով երկու մեղադրյալի

13.02.2018 18:38 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքական դատարանն ազատ է արձակել Հրանտ Դինքի սպանության գործով երկու մեղադրյալի

Թուրքական դատարանն ազատ է արձակել «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով երկու մեղադրյալի՝ Տրապիզոնի Ժանդարմերիայի հետախուզական շտաբի նախկին պաշտոնյաներ Օքան Շիմշեքին և Վեյսել Շահինին:

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, Շիմշեքն ու Շահինը ստիպված կլինեն որոշ ժամանակ դեռ չլքել երկրի սահմանները:

Նրանք մեղադրվում էին Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկությունը ստանալուց հետո անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմանը չնպաստելու համար: Նրանք իրենց մեղքը չէին ընդունել և հայտնել էին, որ տեղեկությունը հասել է ղեկավարությանը, իսկ անվտանգության միջոցառումների ձեռնարկումն իրենց իրավասություններից չի բխել, քանի որ չեն ունեցել համապատասխան հրաման:

Կիևի ոստիկանությունը ազատել է առևանգված հայ գործարար Սուրեն Մամայանին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА