ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չժան Հայոուն նվագում է ՄՈՑԱՐՏ»`տեղի կունենա ՀՊԿՆ-ի եւ չինացի դաշնակահարի համերգը

13.02.2018 17:46 ՄՇԱԿՈՒՅԹ
«Չժան Հայոուն նվագում է ՄՈՑԱՐՏ»`տեղի կունենա ՀՊԿՆ-ի եւ չինացի դաշնակահարի համերգը

Փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան -ինստիտուտում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի «Չժան Հայոուն նվագում է ՄՈՑԱՐՏ» խորագրով համերգը:

«Տար ինձ ժամանակ». տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական  ղեկավար եւ գլխավոր  դիրիժոր ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:  Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Հայու Չժանը Չինաստանից: Ըստ American Record Guide-ի մեկնաբան Ջեյմս Հարինգտոնի՝ «Հայու Չժանը տալիս է այնպիսի հոյակապ եւ ճշմարիտ մեկնաբանություններ, որ վստահ եմ Լիստը եւ Հորովիցը գոհունակորեն կժպտային»:

Չնայած երիտասարդ տարիքին, դաշնակահար Հայու Չժանը  լայն ճանաչում է ստացել  Եվրոպական, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի,  Հեռավոր Արեւելքի  երաժշտական քննադատների  եւ ունկնդիրների կողմից:  

2018-2019 համերգաշրջանում, որպես մենակատար հրավերներ է ստացել ելույթներ ունենալու  բազմաթիվ  նվագախմբերի հետ, որոնց  շարքում են՝  Հայաստանի պետական  կամերային նվագախումբը,   Նյուրենբերգի սիմֆոնիկ նվագախումբը, Վորոնեժի սիմֆոնիկ նվագախումբը,  Սանկտ Պետերբուրգի  Ռուսական Կամերային ֆիլհարնոմիկը,   Բեռլինի Deutsches Kammerorchester-ը , NDR Radiophilharmonie-ը  եւ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկը:

2016 եւ 2017 թվականներին  50 000-ից ավել  երաժշտական իր երկրպագուների  համար Հայու Չժանը  շուրջ 30 համերգներով  հանդես է եկել Չինաստանի խոշորագույն համերգասրահներում:  Հաջողությամբ  ելույթներ է ունեցել Սլովակիայի Պետական Սիմֆոնիկ, Բելգրադի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի պետական ​​սիմֆոնիկ , Պեկինի սիմֆոնիկ, Տորոնտոյի ֆիլհարմոնիկ, Բորխի սիմֆոնիկ , Բենգենբուրգի սիմֆոնիկ, Լեհական ֆիլհարմոնի , Սոպոտի կամերային, Վյուրթբերգիշների Կամերորչեստեր Հիլբրոննի  նվագախմբերի հետ...

 Համերգային գործունեությունից  բացի, Հյուսիսային Գերմանիայում  հիմնադրել է միջազգային  երաժշտական Միջազգային   Music Festival Buxtehude  փառատոնը եւ հանդիսանում է  վերջինիս երաժշտական ղեկավարը:   Զուգահեռ՝ վարպետության դասեր է տալիս Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում եւ Չինաստանի տարբեր համալսարաններում:

Հայու Չժանը  իր առաջին դաշնամուրի դասերը ստացել է  9  տարեկանում: Երկու տարի անց , 150 թեկնածուներից  ընտրվել  եւ  ընդունվել  է Պեկինի կենտրոնական Կոնսերվատորիան, որն ավարտել  է  2002-ին՝ շահելով մի շարք  պատվավոր կոչումներ: 2011-ին ավարտել է Hochschule für Musik եւ  Theater Hannover-ը ` ուսանելով պրոֆեսոր Բերնդ Գյոտցեի մոտ: Նա  դարձավ լեգենդար դաշնակահար Արթուրո Բենեդեթի Միքայելելիի վերջին աշակերտը:

Չինացի դաշնակահարը միշտ հետաքրքրված է եղել  հայկական մշակույթով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА