ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ Առաջին նախագահն արգելել էր բարձրաձայնել սումգայիթյան ջարդերի մասին. (Տեսանյութ)

13.02.2018 16:28 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
ՀՀ Առաջին նախագահն արգելել էր բարձրաձայնել սումգայիթյան ջարդերի մասին. (Տեսանյութ)

1988 թվականի փետրվարին Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների հովանավորությամբ եւ մասնակցությամբ տեղի հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 30 տարի: Այս տարիների ընթացքում միջազգային կառույցները որեւէ կերպ չեն դատապարտել տեղի ունեցածը, որը ականատեսների վկայությամբ ոչ այլ ինչ էր, քան Հայոց Ցեղասպանության շարունակությունը: Ոճրագործությունը դատապարտող եւ այն որպես Ցեղասպանություն ճանաչելու որեւէ նախագիծ չի ներկայացրել նաեւ ՀՀ ազգային ժողովը:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, փաստեց, որ  Սումգայիթյան ջարդերը մինչ օրս չեն ճանաչվել Ցեղասպանություն զուտ հայկական կողմի քաղաքական կամքի բացակայության հետեւանքով. «Մեր առաջին նախագահն ու այդ էլիտան ոչ միայն չեն դատապարտել ջարդերը, այլեւ արգելում էին  այդ փաստերի մասին բարձրաձայնել: Անգամ Խոջալու կոչվածից հետո, երբ Ադրբեջանն իրագործեց եւս մեկ հանցագործություն  մինչեւ այսօր անհայտ մնացած ազգի նկատմամբ, քանի որ եթե նրանք թուրքեր լինեն, ապա նրանց կհուղարկավորեին նույն գիշեր: Ադրբեջանը իր ժողովրդին օգտագործեց որպես վահան , ինչը բոլորը գիտեն, նույնիսկ այս մասին ասել են ադրբեջանցիները: Սումգայիթյան որճրագործության մասին խոսելն արգելված է եղել բոլոր դիվանագիտական կուռույցների աշխատողների համար: Ես այս ամենի վկան եմ եղել, որովհետեւ ՀԿ ղեկավար էի, շատ եմ հնարավորություններ ունեցել այդ մասին խոսել, տարածել ենք նամակներ , բայց բոլորին արգելված էր այդ մասին խոսելը»,-փաստեց Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, տեղի է ունեցել քաղաքական կոպիտ սխալ, որի հետեւանքները հայ ժողովուրդը կրում ենք առ այսօր, դրա հետեւանքն էր նաեւ  ապրիլյան պատերազմը, եւ այլն:
Առավել մանրամասն` տեսանյութում  

Առաջին նախագահի հաշվարկները սխալ էին` թուրքը մնում է թուրք (Տեսանյութ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА