ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս գործելաոճը ոչ միայն ի շահ երեւանցիների չէ, այլեւ վնասում է երեւանցիների շահերին» (Տեսանյութ)

13.02.2018 16:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այս գործելաոճը ոչ միայն ի շահ երեւանցիների չէ, այլեւ վնասում է երեւանցիների շահերին» (Տեսանյութ)

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից այսօր ավագանու նիստին իրականացրած «կոյուղաջրերով օպերացիայից» հետո` ամբիոնից ելույթով հանդես եկավ նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցությունից մի քանի ամիս առաջ դուրս եկած եւ այսօր, որպես անկախ ավագանի, նիստերին մասնակցող ՄՆԱՑԱԿԱՆ ՊԱՐԱԿՇԻԵՎԸ: Նա մասնավորապես ընդգծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ,  իր խորին համոզմամբ` բոլոր մարդկային, օրինական չափանիշներից դուրս էր:

Առանձնատուն կտրվի երեւանցի՞, թե՞ մարտունեցի պաշտոնյաներին

«Երբ մարդիկ ամեն երկրորդ բառը խոսում են երեւանցու շահերի մասին, ես մի բան պետք է ասեմ, որ այս գործելաոճը ոչ միայն ի շահ երեւանցիների չէ, այլեւ ընդհակառակը` վնասում է երեւանցիների շահերին: Եվ ավելին` այս գործելաոճը վարկաբեկում է ընդհանրապես ընդդիմություն հասկացողությունը», - ասաց Մ. Պարակշիեւը:

Եզրափակելով խոսքը` «Երկիր ծիրանից» «տուժած» ավագանու անդամը հավելեց. «Ինչ այսօր տեղի ունեցավ վառ ապացույցն է նրա, որ իմ եւ Պետրոսյան Հայկի քայլը, առ այն, որ մենք դուրս եկանք խմբակցությունից, լրիվ ճիշտ եւ ժամանակին էր, որովհետեւ ես ինձ անձամբ չեմ տեսնում այսպիսի գործելաոճի մեջ: Ուղղակի, խորհուրդ կտայի նախկին կոլեգաներին մտածել իրենց հետագա քայլերի մասին, որովհետեւ ոչ մի լավ բանի իրենց համար սա չի բերի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА