ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գառնիկ Նանագուլյանը խուսափում է խոսել Արմեն Սարգսյանից

13.02.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Գառնիկ Նանագուլյանը խուսափում է խոսել Արմեն Սարգսյանից

«Իրավունքը» շարունակում է բացահայտել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վարչապետության շրջանի կառավարության կազմին: Նրանցից շատերը պատրաստակամ են խոսել նախկին վարչապետ, այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ աշխատած ամիսների ու նրա ձեւավորած կառավարության մասին, բայց զարմանալիորեն մի քանիսը խուսափում են հիշել անցյալը: Վերջինների թվում է 1996-1997 թթ.-ին ՀՀ առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջիկության նախարար ԳԱՌՆԻԿ ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ, որն այժմ Հայ օգնության ֆոնդի գործադիր տնօրենն է: Ուղիղ կապ նրա հետ հաստատել, իհարկե, չհաջողվեց, սակայն ՀՕՖ գրասենյակից մեզ տեղեկացրին, որ պարոն Նանագուլյանն այդ թեմայով հարցազրույց չի տալիս: Թե ինչո՞վ է պայմանավորված բավական անմեղ թեմայից խուսանավելը, երբ նա ժամանակին համարվում էր Հայաստանում պաշտոնավարած ամենաանձեռնմխելի նախարարը, դժվար է ասել: Բայց հիշեցնենք, որ նախկինում մամուլում լուրեր էին շրջանառվում, թե միշտ Գ. Նանագուլյանին կասկածելի իրավիճակներում փրկել է ինչ-որ առեղծվածային ուժ: Ավելին` 1996-98 թթ.-ին նա աչքի է ընկել մի շարք սեփականաշնորհումներով, այդ թվում` ԱրմենՏելի, «Արմենիա» հյուրանոցի, Սոտքի ոսկու հանքերի, ու թեպետ դրանք որակվել են «մութ գործարքներ», բայց Նանագուլյանին հաջողվել է մշտապես «ջրից չոր դուրս գալ»:

«Այն, ինչ այսօր տեսա փողոցներից մեկում, բացարձակապես հպարտանալու չէր»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА