ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիր ծիրանի»-ի արարքն անպատասխան թողնելը ճիշտ չի լինի, սրան պետք է տալ կոշտ գնահատական. Կամո Արեյան

13.02.2018 15:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երկիր ծիրանի»-ի արարքն անպատասխան թողնելը ճիշտ չի լինի, սրան պետք է տալ կոշտ գնահատական. Կամո Արեյան

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ավագանու նիստի այսօրվա միջադեպից հետո առաջարկեց մտածել, որ ավագանու նիստերը պետք է անցնեն կանոնակարգին համապատասխան:

Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Նիստերը պետք է երաշխավորած լինեն նման վտանագավոր երևույթներից զերծ լինելու համար, պետք է քննարկել՝ ինչպես կառավարելի ու վերահսկելի դարձնել նիստը, որպեսզի մարդիկ հանգիստ նստեն նիստին», - ասաց նա:

Նա ընդգծեց` եթե կա անձ, որը պատասխանատու չէ իր գործողությունների համար, ապա այս տարածքն այնտեղը չէ, որտեղ մարդ չպետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար:

««Երկիր ծիրանիի» արարքն անպատասխան թողնելը ճիշտ չի լինի, սրան պետք է տալ կոշտ գնահատական, այս արարքը չպետք է դառնա կրկնվող: Մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս բարձր պահել ավագանու հեղինակությունը, պատասխանատվության դիրքերը չզիջել ոչ մեկի», - նշեց Կ. Արեյանը:

Նա շեշտեց` այն, ինչ արվեց, ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր:

Տարոն Մարգարյանն էլ արձագանքեց, որ համաձայն է փոխքաղաքապետի առաջարկի հետ:

«Հանձնարարական. շենք մուտք գործելը, ավագանու նիստին մուտք գործելը պետք է ամբողջությամբ վերանայվի: Հհասկանանք, թե ովքեր կարող են շենք մուտք գործել ու ինչ կարող են հետները ներս բերել: Մեկ օր ժամանակ՝ քննարկեք, առաջարկներ ներկայացրեք», - ասաց Տարոն Մարգարյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА