ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շոուն չափից ու սահմաններից դուրս էր. «ԵԼՔ»-ի ավագանին՝ «Երկիր ծիրանի»-ի քայլերի մասին

13.02.2018 13:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շոուն չափից ու սահմաններից դուրս էր. «ԵԼՔ»-ի ավագանին՝ «Երկիր ծիրանի»-ի քայլերի մասին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակայանը կարծում, է, որ «Երկիր ծիրանիի» այսօրվա արածը չափից ու սահմաններից դուրս էր:

«Կյանքի խոսքը» խուճապի մեջ է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենսդրական փաթեթից

«Այս շոուն չափից ու սահմաններից դուրս էր», - ասաց նա:

Նա գործընկերներին հորդորեց իր ելույթը չընդունել որպես քննադատություն:

«Իմ ելույթը ընդունել ոչ թե քննդատություն, այլ հասկանալ մի պարզ բան, որ հնարավոր է հետևողականորեն, քայլեր անելով օգնել այդ գարշահոտությունը վերացնել: Այն, ինչ եղավ այսօր, դա որևէ բանի չի կարող օգնել: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ նիստերի բնականոն ընթացքը չխաթարվի», - ասաց Դավիթ Խաժակյանը:

Նա ընդգծեց, որ գործընկերների քայլն անընդունելի էր:

«Կարծում եմ, որ դա անընդունելի էր մեր նկատմամբ, այն գործի նկատմամբ, որը մենք փորձում ենք անել ու օգնել այն մարդկանց, ովքեր ընտրել են մեզ», - ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА