ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյանի նախնիները էրզրումցիներ են. «Gazeteguncel»

12.02.2018 13:19 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Քիմ Քարդաշյանի նախնիները էրզրումցիներ են. «Gazeteguncel»

«Պարզվել է , որ Քիմ Քարդաշյանի նախնիները էրզրումցիներ են»,-գրում է թուրքական «Gazeteguncel» կայքը:
Աղբյուրը, հղում անելով անգլիական «Daily Mail» թերթին, նշում է, որ Քարդաշյանի նախնիները ապրել են Էրզրումի և Կարսի գյուղերում: Քիմի հայրական կողմից պապը` Թաթոսը, 1913 թվականին գաղթել է ԱՄՆ:

Այս օրերին Կարսի Քարաքալե գյուղում ապրող Մուամեր Չոփուր անունով քաղաքացին պնդում է, որ ինքը Քիմի զարմիկն է, իր և Քիմի տատերը քույրեր են:

«29-ամյա Չոփուրը պատմում է, որ համագյուղացիները նախանձում են իրեն և փորձում են իմանալ, թե իրենք էլ արդյոք որևէ ազգակցական կապ ունեն հայտնի աստղի հետ թե ոչ», -հայտնում է կայքը:

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին վիրավորվել է Քիմ Քարդաշյանից նրա «չար» նվերի համար

Այս տեղեկատվության՝ թուրքական մամուլում հայտնվելուց հետո սոցցանցերում կարսեցիներն ու էրզումցիները կիսվել են Քարդաշյանի նկարներով ու գրել «համերկրացիս»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА