ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է Ալիևը «հնագույն և հզոր Ադրբեջանի» մասին առասպել հյուսում. Եվգենի Կրուտիկով

10.02.2018 15:49 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ինչու է Ալիևը «հնագույն և հզոր Ադրբեջանի» մասին առասպել հյուսում. Եվգենի Կրուտիկով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին աղմկահարույց հայտարարությունը, համաձայն որի՝ «Երևանը պատմական ադրբեջանական տարածք է, որը պետք է վերադարձվի», հայտնվել է «Վզգլյադ» պարբերականի ուշադրության կենտրոնում: 

Հոդվածագիր Եվգենի Կրուտիկովը մեկնաբանել է Ալիևի այդ հայտարարությունը` նկատելով, որ թեպետ նրա ասածը բացարձակ անհեթեթություն է, սակայն երբեմն նման հայտարարությունները հանգեցնում են իրական պատերազմի, ինչի օրինակները պատմության մեջ, այդ թվում՝  նաև նախկին ԽՍՀՄ տարածքում, շատ են:

ՍԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՍԻՆ

Ըստ Կրուտիկովի ՝ այս հայտարարությունը բացառապես Ադրբեջանի «ներքին սպառման» համար էր, և այն մոտ ապագայում որևէ գործնական հետևանքների չի հանգեցնի:

«Պետք չէ սպասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նոր սրացումներ են լինելու: Բայցևայնպես, երկրի առաջին դեմքի կողմից հնչող այսքան հավակնոտ ռազմաքաղաքական նպատակների նման աղմկոտ ձևակերպումը չպետք է անտեսվի»,- գրում է հեղինակը և նկատում, որ բազմաթիվ ազգեր նախընտրում են չխորանալ իրական պատմական փաստերի մեջ ու փոխարենը լեգենդներ են հյուսում իրենց պատմության վերաբերյալ՝ տարվելով «խոհանոցային պատմագրությամբ»:

Կրուտիկովն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն պատմության ուռճացման գործին է կցել ակադեմիկոսներին ու ամբողջ գիտական ինստիտուտների՝ համապատասխան գիտական աշխատանքների անցկացման, ցուցահանդեսների կազմակերպման ու ֆիլմերի նկարահանման համար չխնայելով ո՛չ գումար, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ էլ կապեր:

Կրուտիկովը նշել է, որ ցավոք համաշխարհային պատմության մեջ դեռևս մի դեպք չի եղել, որ «խոհանոցային պատմագրության լեգենդների» նման լայնամասշտաբ օգտագործումն ինչ-որ լավ բանի հանգեցնի: Եվ որ դա այդքան էլ անմեղ բան չէ, ինչպես կարող են մտածել նորմալ խորհրդային կրթություն ստացած մարդիկ: Ամեն ինչ կարող է շատ վատ լինել:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА