ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուզիչ տեսարան` Հռոմի Սրբազան Քահանայապետի այցի նախապատրաստման ժամանակ

22.06.2016 23:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ
Հուզիչ տեսարան` Հռոմի Սրբազան Քահանայապետի այցի նախապատրաստման ժամանակ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 24-ից 26-ը կլինի Հայաստանում, ինչի առթիվ այս օրերին լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում այն վայրերում, որտեղ ըստ օրակարգի, կայցելի Հռոմի Սրբազան Քահանայապետը:

Ի դեպ, այս կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու ժամանակ այսօր ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ծիծեռնակաբերդում, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ. «Ծիծեռնակաբերդում Վատիկանի անվտանգության ծառայության եւ արարողակարգի աշխատակիցների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետի այցի նախապատրաստման հետ կապված աշխատանքային քննարկումների ժամանակ բոլորն ականատես եղան հուզիչ մի տեսարանի. թանգարան կատարած շրջայցից հետո ճապոնացի աղջիկը հոնգուր-հոնգուր արտասվում էր Հավերժական կրակի մոտ: Պարտավորված զգալով, լուսանկարեցի այդ խիստ հուզիչ պահը, որը շատ մարդկային ու վեհ էր...», - գրել է Հ. Դեմոյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА