ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

09.02.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ԳԵՆԵՐԱԼ ՍԵՅՐԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ «ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԾԽՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՌՆՈՒՄ Ա» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Որ դու չխոսաս, ես մի 30-ից 40 տարի էլ դեռ կապրեմ:

 

ԽԱՍՅԱԹԻՆ ԳՅՈՐԱ(ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ«ԵԼՔԻՆ» ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գլխավոր դատազությունից հայտնում են, որ ծառուկյանական դաշինքը «Ելքին» ստորագրություն է տվել ընդդիմության ճամբարից ժամանակավորապես չբացակայելու նպատակով:

 

ԸՆԴԱՄԵՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ (ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ` «ԵԼՔԻ» ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ էթիկայի հանձնաժողովից հայտնում են, որ Ծառուկյան դաշինքի տվյալ գործողությունում էթիկային հակադրող ոչ մի խախտում չեն հայտնաբերել, ուղղակի այս անգամ ՀՀԿ-ից թռել, «լեվի» ա գնացել…

 

ՈՒՐԻՇԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՄՈՒԹ ԱՆՏԱՌ Է (ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ-Ի ԵՎ ՀՀԿ-Ի ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՅԴ-ից հայտնում են, որ իրենք իրենց կարծիքը հայտնում են` բնավ չվախենալով ՀՀԿ-ի բռնությունից, քանի որ իրենք արդեն պաշտպանված են ընտանիքի, թեկուզ կոալիցիոն, բռնության դեմ գործող նոր օրենսգրքով:

 

ՀԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ (ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ՎԵՐՋԻՆԻՍ` «ԲԻԶՆԵՍԸ ՈՐՔԱՆ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ Է, ԳՈՐԾԱՐԱՐՆ ԱՅՆՔԱՆ «ՔԾԻԲՈՒԹՅՈՒՆ» Է ԱՆՈՒՄ» ՄԱՄՈՒԼՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Скупой платит дважды, тупой платит трижды…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА