ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներման մասին» նոր օրենքը

09.02.2018 12:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներման մասին» նոր օրենքը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ

Նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

«Ներման մասին» օրենքի նախագծով ներման խնդրագիր կարող է ներկայացնել միայն դատապարտյալը՝ որպես բացառիկ իրավունքի սուբյեկտ: Դատապարտյալը ներման խնդրագիրը ներկայացնում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որը պարտավոր է այն երեք օրվա ընթացքում ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարությունը առավելագույնը 30-օրյա ժամկետում կազմում է անձնական գործ և ներկայացնում է վարչապետին, որից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում այն ներկայացնում է ներման հանձնաժողովին, իսկ խորհրդատվական բնույթի զեկույցը 20-օրյա ժամկետում տրամադրվում է վարչապետին: Այնուհետև վարչապետի առաջարկությունը ներում շնորհելու կամ մերժելու վերաբերյալ ներկայացվում է հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիրը կամ իր առարկություններով ետ ուղարկել վարչապետին: Վարչապետը կարող է ընդունել առաջարկությունները և խմբագրել հրամանագիրը կամ չընդունել և հրամանագիրը ետ վերադարձնել նախագահին, իսկ այս դեպքում նախագահը պետք է ստորագրի այն կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը չի ստորագրում հրամանագիրը և չի դիմում Սահմանադրական դատարան, հրամանագիրն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:    

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА