ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 0.7 տոկոսով. Moody`s

24.02.2016 17:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ ԶԱՐՄԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԶԱՐԿԵՐԱԿ
2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 0.7 տոկոսով. Moody`s

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 0.7 տոկոսով։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել Moody`s միջազգային գործակալությունը։ Վերջինս 2017 թվականի համար Ադրբեջանում կանխատեսել է ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսանոց աճ։

Գործակալությունն ընդգծում է ռիսկերի առկայությունը, որոնք կարող են հանգեցնել երկրի տնտեսական աճի տեմպերի նվազեցմանը՝ հաշվի առնելով ֆինանսական սեկտորում իրավիճակի վատթարացումն ու արժեզրկման ազդեցությունը բնակչության գնողունակության վրա։

Ադրբեջանի մակրոտնտեսական կանխատեսումների վատացումը կապված է էներգետիկ շուկաների գնահատականների ու նավթի գների ակնկալվող նվազման հետ։ Moodys-ն ակնկալում է, որ Brent տեսակի նավթի գինը 2019 թվականին մնալու է 50 դոլարից ցածր մակարդակի վրա։

Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 1.8 տոկոսանոց աճ։ 2015 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 1.1 տոկոսով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА