ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.02.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ազգային ժողովը քննարկում էր օրենսդրական նախագիծ, համաձայն որի, կին դատավորներին ծննդաբերելուց հետո հարկ է արձակուրդ տրամադրել: Սակայն զարմանալիորեն «ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ հնչեցրեց առաջարկություն, որ կին դատավորների մայրանալու դեպքում արձակուրդ ուղարկեն ոչ միայն կին, այլեւ տղամարդ դատավորներին: Եվ ոչ պակաս զարմանալի էր, որ այդ նախաձեռնությանը դեմ չէր եւ նախագահ Դավիթ Հարությունյանը: Դե ինչ, սպասենք, որ ապագայում էլ «Ելքը» կառաջարկի կրծքով կերակրող մայրերին արձակուրդ ուղարկելուց չմոռանան նաեւ տղամարդկանց արձակուրդ ուղարկելու գործընթացի մասին:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն «Ելքի» ներկայացուցիչներն իրենց  զարմանալի են պահում ոչ միայն խորհրդարանում: Այսպես, այդ դաշինքի ներկայացուցիչ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ հանգիստ չեն թողնում Ստյոպիկ Սաֆարյանի դափնիները: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ինչ-որ ծախու թափթփուկներ Ռուսաստանում սկսել են ստորագրահավաք` Նժդեհի արձանը ապամոնտաժելու պահանջով, Սաֆարյանը Ֆեյսբուքում նախաձեռնել էր «Լենինին թաղենք» ակցիան: Հիմա էլ Ալեն Սիմոնյանը, զարմանալիորեն, ստորագրահավաք նախաձեռնեց` առաջարկելով Ռուսաստանի իշխանություններին` հողին հանձնել Լենինի աճյունը. «Արդեն մեկ դար մահացած մարդու դին հողին հանձնելը ճիշտ է` էթիկական, մարդկային եւ քրիստոնեական տեսանկյունից»: Զարմանալի է, երբ են մեր սուպեր ընդդիմադիրները սովորելու, որ ըստ ամենահասարակ պետական մտածողության` տրամաբանությամբ բացառապես ՌԴ քաղաքացիների գործն է, թե ինչպես իրենց մայրաքաղաքում կվարվեն Լենինի դիակի հետ:

ՉԷ նման է, որ Իլհամ Ալիեւին պետք է հատուկ մրցանակ տալ: Չզարմանաք`  իր արտահերթ առաջադրումով սույն բռնապետը անչափ ոգեւորեց ՀԱԿ փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի դիրքերը գնալով թուլանում են: Մյուս կողմից` Ադրբեջանը, հակառակը, գնալով աճեցնում է իր ռազմաքաղաքական առավելությունը: Սա ունենալու է աղետալի հետեւանքներ: Մենք սրա մասին չասե՞նք: Անգամ մանդատների գնով մենք այդ ճշմարտությունն ասացինք: Եթե գտնվում ես ընտրակեղծարար միջավայրում, ոչ ոք չի կարող ասել` իրականում մեր ուղերձն ընդունվե՞լ է ժողովրդի կողմից, թե` ոչ: Իսկ ժողովրդին ո՞վ է թողել, որ իր կարծիքը ընտրություններում հայտնի»: Յա, իրո՞ք, Լ. Զուրաբյանը հավատում է, որ իրենց թրքասեր պացիֆիստական զազրելի ծրագիրը հավաքել է ոչ թե մեկ, այլ` 51 տոկոս քվե: Չէ, դա անհույս դեպք է, այդպիսի բան նույնիսկ սպիտակ տենդի մեջ հայտնված ալկոհոլիկը չի կարող տեսնել:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ նախկին պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ (Ճոյտը), պարզվում է, շատ է սիրում քաղաքականությունը, եւ հաճույքով քննարկում է այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կառավարությունը ներկայացնում է խորհրդարան: Նա տրտնջում է, որ ավելի լավ կլիներ, որպեսզի նախագծեր գրեին պատգամավորները, այլ ոչ թե կառավարությունը, որպեսզի քննարկումներ, կարծիքների բախում լիներ. «Համոզված եմ, ԱԺ-ում հավաքված մարդիկ ցանկանում են ներկայացնել իրենց ծրագրերը, սակայն նրանց աշխատելաոճը մի տեսակ այլ է դառնում, երբ կառավարության որոշումները պարզապես կնոպկա սեղմելով կամ դակելով քվեարկում են: Կառավարության ներկայացրած օրենքները հաճախ են փոփոխության ենթարկվում, կուզեի, որ Աժ իմ գործընկերները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեին»: Զարմանալի է, մի՞թե պարոն Հակոբյանը մոռացել է իր պատգամավորական անցյալը, որն առանձնապես հարուստ չէր օրենսդրական նախաձեռնություններով, բայց, ընդհակառակը, հարուստ էր «կնոպկա սեղմելով»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА