ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

06.02.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԷՐԴՈՂԱՆԸ` ԹՐԱՄՓԻՆ, ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

– Позвони мне, позвони,
Позвони мне, ради бога!

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՈՍԿԵ ՑԼԻԿ (ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ ԱԺ-ՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՍՈՒՐՃԻՑ ԶՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏԵՐ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ-ն սուրճս կտրեց, կառավարությունը` հացս…

 

ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՈՎ ՈՒՏԻ

Ըստ պատմաբանների դիտարկումների` կոլխոզում ամենաաշխատողը էշն էր, բայց կոլխոզի նախագահի պաշտոնը  այդպես էլ իրեն չտվեցին:

 

ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ պատմաբանների, քանի որ ըստ պատմաբանների Բրիտանիայի առաջին բնակիչները եղել են հայերը, ապա Արմեն Սարգսյանի Հայաստան վերադառնալը կարելի է վերագրել հայկական գենի կանչին:

 

ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑ (ՀՀ-ՈՒՄ ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԸ «ՆԱՑԻՍՏՆԵՐԻՆ» ՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՌԴ ՊՐՈԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏԱՀԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ռուսաստանի ադրբեջանցիների միավորումից հայտնում են, որ վերոնշյալ պահանջին ի պատասխան` Այազ Մութալիբովը դիմել է հակընդդեմ հայցով, որպեսզի Ռուսաստանում էլ ապամոնտաժեն «խոջալուի» ցեղասպանությունը կազամակերպող Հեյդար Ալիեւի բոլոր արձանները:

 

Ո՛Չ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ֆինանսների նախարարությունում եկել են համոզման, որ ոչինչ այդքան չի խարխլում հավատը դրամի կայունության հանդեպ, որքան երբ բարձր պաշտոնյան կաշառքը վերցնում է ԱՄՆ դոլարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА