ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում մյուզիքլ են բեմադրելու «Թութսի» կինոկատակերգության մոտիվներով

28.01.2018 18:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՄՆ-ում մյուզիքլ են բեմադրելու «Թութսի» կինոկատակերգության մոտիվներով

«Թութսի» (1982 թ.) ամերիկյան կինոկատակերգությունն առաջիկայում նոր շունչ կստանա համանուն բրոդվեյյան մյուզիքլում: Այդ մասին հայտնել է Playbill հանդեսը:

ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն՝ պահանջելով խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

«Թութսի»-ն ռեժիսոր Սիդնի Փոլաքի կինոկատակերգությունն է, որը, նկարահանվելով Դոն Մաքգվայրի եւ Լարի Քարթինի պիեսի մոտիվներով, բարձր է գնահատվել քննադատների կողմից եւ հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել ամբողջ աշխարհի հանդիսականների շրջանում:

ԱՄՆ-ում ժապավենը շահութաբերությամբ երկրորդն է դարձել 1982 թվականին. 21 մլն դոլար բյուջեի դեպքում «Թութսի»-ն իր ստեղծողներին ավելի քան 177 մլն դոլար է բերել:

Ֆիլմը տասն անգամ անվանակարգվել է «Օսկար» մրցանակի եւ արդյունքում մեկ արձանիկ նվաճել կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար, որն ստացել է դերասանուհի Ջեսիկա Լենգը:

Մյուզիքլը խոստանում է պահպանել օրիգինալ ֆիլմի սյուժետային բոլոր հանկարծական փոփոխությունները: Գլխավոր դերը, որը կինոյում խաղացել է դերասան Դասթին Հոֆմանը, բեմում կմարմնավորի Սանթինո Ֆոնթանան: Բեմադրության համար երաժշտությունը կգրի կոմպոզիտոր Դեւիդ Յազբեքը, իսկ լիբրետոն՝ Ռոբերտ Հոռնը: Թատերական ռեժիսոր Սքոթ Էլլիսն արդեն տվել է նախագիծը գլխավորելու իր համաձայնությունը:

Ինչպես հայտնել է Playbill-ը, «Թութսի»-ի պրեմիերան կկայանա 2018 թվականի աշնանը Չիկագոյում: Կանոնավոր ցուցադրությունները կսկսվեն 2019 թվականին բրոդվեյյան թատոններից մեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА