ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը ՄՈՒ-ի մարզաշապիկը հանձնել է բարեգործության` ի աջակցություն Հայաստանում քաղցկեղով տառապող փոքրիկներին

23.01.2018 14:40 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը ՄՈՒ-ի մարզաշապիկը հանձնել է բարեգործության` ի աջակցություն Հայաստանում քաղցկեղով տառապող փոքրիկներին

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկը հանձնում է բարեգործության, այդ մասին տեղեկանում ենք վերջինիս ֆեսբուքյան էջից: Հայ ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել եւ կատարել հետեւյալ գրառումը.

Մերտեսակեր. Մխիթարյանը ոչ միայն լավ ֆուտբոլիստ, այլ նաև հիանալի անձնավորություն է

«Որպես շնորհակալություն «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին եւ «Միկի հայ հերոսը դոկումենտալ ֆիլմում իրենց ներդրումն ունեցած մարդկանց, ես «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլիստների կողմից ստորագրված մարզաշապիկը հանձնում եմ բարեգործության՝  ի աջակցություն Հայաստանում քաղցկեղով տառապող փոքրիկներին»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА