ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաղեստինի կոչը` ԵՄ անդամ երկրներին

23.01.2018 13:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պաղեստինի կոչը` ԵՄ անդամ երկրներին

РИА Новости գործակալության փեխանցմամբ` Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը կոչ է արել ԵՄ անդամ երկրներին` հնարավորինս շուտ ճանաչել Պաղեստին պետությունը:

«Մենք հարգում ենք ԵՄ-ի դիրքորոշումը և իսկապես համարում ենք ԵՄ-ն իսկական գործընկեր և ընկեր: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում անդամ երկրներին արագ ճանաչել պաղեստինյան պետությունն ու հաստատում ենք, որ Պաղեստինի ճանաչման ու Իսրայելի հետ բանակցությունների վերականգնման հարցի միջև որևէ հակասություն չկա», - ասել է Աբբասը:

13 հազար մարդու հաշմանդամության կարգից զրկել են. ԲՍՓ-ում բարեփոխումներ են անում

Ըստ նրա` նման քայլը խաղաղություն կհաստատի: 

Աբբասը նաև շեշտել է, որ պաղեստինյան կողմը մտադիր է շարունակել կատարել Իսրայելի և այլ պետությունների հետ ստորագրված պայմանավորվածությունները:

Պաղեստինի ղեկավարը ասել է, որ  կոչ են անում Իսրայելին խաղալ իր դերն այդ պայմանավորվածությունների կատարման հարցում:  

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА