ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիացի վիրաբույժներն առաջին անգամ դեմքի կրկնակի փոխպատվաստում են իրականացրել

23.01.2018 12:24 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ֆրանսիացի վիրաբույժներն առաջին անգամ դեմքի կրկնակի փոխպատվաստում են իրականացրել

Ֆրանսիացի վիրաբույժներն իրականացրել են դեմքի փոխպատվաստման երկրորդ վիրահատությունը․ այն բանից հետո, երբ հիվանդի օրգանիզմը վանել է ներպատվաստված դեմքը, նրան նոր դեմք են պատվաստել մեկ այլ դոնորից։

Պատկերը, որն առաջինն եք տեսնում, կբացահայտի ձեր բնավորության գաղտնիքները

40-ամյա հիվանդին, որի անունը չեն հայտնում, առաջին անգամ դեմք էին պատվաստել յոթ տարի առաջ։ 2017-ի աշնանը նրա օրգանիզմը վանել է նոր հյուսվածքները։ Վանման աստիճանը պահանջում էր դեմքի ամբողջական հեռացում։ Նոյեմբերի 30-ին այդ վիրահատությունն իրականացվել է, իսկ տղամարդուն արհեստական կոմայի վիճակ են ընկղմել ։

Հետագա երկու ամիսներին նա սպասում էր նոր դոնորի, որը հունվարին է գտնվել։ Փոխպատվաստման երկրորդ վիրահատությունն իրականացվել է հունվարի 15-ին ու 16-ին Ժորժ Պոմպիդուի անվան Եվրոպական հոսպիտալում՝ պրոֆեսոր Լատյերիի ղեկավարությամբ։ Մասնագետները նշում են, որ հիվանդին անհրաժեշտ է մշտադիտարկում մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի համոզվեն տրանսպլանտատի կենսունակության հարցում։

Դեմքի փոխպատվաստումը չափազանց բարդ ու ռիսկային վիրահատություն է։ Այն առաջին անգամ իրականացրել են Ֆրանսիայում 2005-ին, այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում իրականացվել է առնվազն 40 նման փոխպատվաստում։

Աշխարհի առաջին կինը, ում դեմք են փոխպատվաստել, մահացել է 2016-ին հյուսվածքների վանման հետեւանքով, նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղի երկու տեսակ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА