ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր էին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կառավարության կազմում

21.01.2018 08:22 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ովքեր էին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կառավարության կազմում

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը 1996-1997 թթ.-ին եղել է ՀՀ վարչապետը, ժամանակին բավական պատկառելի կառավարության կազմ է ունեցել: Ընդ որում՝ նրանցից մի մասն այսօր էլ երկրի գլխավոր պաշտոններն են զբաղեցնում, մյուս մասը, ցավոք, կյանքից են հեռացել, մնացածներն էլ՝ երկրից:

Գառնիկ Իսագուլյանը հեգնեց Ալիեւին

Եվ այսպես՝ Արմեն Սարգսյանի կառավարության կազմում են եղել ՀՀ գործող նախագահն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ 1996-1999 թթ.-ին եղել է ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը: Իսկ ԱԺ նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ 1991-1997 թթ.-ին զբաղեցրել է առողջապահության նախարարի պորտֆելը:

Մերօրյա կառավարության կազմից Արմեն Սարգսյանի հետ աշխատելու առիթ ունեցել է միայն ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որին այն ժամանակ վերապահված էր սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը (1996-1998 թթ.): Թեպետ Հ. Հակոբյանից բացի, այսօր կառավարությունում կա մեկն, ով բավական լավ գիտի Արմեն Սարգսյանին: Խոսքը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական ԳԱԳԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ մասին է, որն այն ժամանակ եղել է էներգետիկայի նախարարը (1995-1998 թթ.):

Ի դեպ, այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆՆ էլ այն ժամանակ զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:

ՀՀՇ-ականների պակաս էլ Արմեն Սարգսյանի կառավարությունում չի եղել, հատկապես, որ նրան վարչապետի պաշտոնին նշանակել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրանց շարքում առավել «բախտավորը» ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ էր, որն այն ժամանակ զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի պաշտոնը (1996-1998 թթ.): Իսկ այսօր ընդդիմության գրկից «ուղիղ չվերթով» դարձել է Դանիայում ՀՀ դեսպանը:

Բավական լավ է դասավորվել 1995-1999 թթ.-ին քաղաքաշինության նախարարի պորտֆելը զբաղեցրած ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԻ ճակատագիրը, որն այսօր ՀՀ նախագահի խորհրդականն է: Նույնը կարելի է ասել 1996-1998 թթ.-ին մշակույթի, երիտասարդության ու սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ մասին, որը եւս այսօր ՀՀ նախագահի խորհրդականն է:

ՀՀԿ նախագահի թեկնածուի ժամանակին ձեւավորած կառավարության կազմում էին նաեւ ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆԸ՝  որպես տրանսպորտի եւ հաղորդակցության  նախարար (1995- 1998 թթ.) եւ ԱՐՏԱՇԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ որպես կրթության եւ գիտության նախարար: Հ. Քոչինյանն այսօր ՀՀԿ անդամ է, բայց պաշտոնների չի հավակնում, այլ գիտամանկավարժական գործունեություն է ծավալում, Ա. Պետրոսյանը՝ նույնպես:

Քաղաքական դաշտում եւ պետական ապարատում, կարծես թե, չկա այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարար (1996- 1997 թթ.) ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ: Նույն կերպ ստվերում է մնացել 1996- 1998 թթ.-ի արդարադատության նախարար ՄԱՐԱՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Իսկ սեփականաշնորհման եւ օտարերկրյա ներդրումների նախարար (1996- 1997 թթ.)  ՆՈՐԱՅՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մասին նշենք, որ ոչ նախարարությունն է մնացել, ոչ էլ իր մասին որեւէ տեղեկություն:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՆՉԵՑՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ասպարեզում չկան Ա. Սարգսյանի կառավարության բնապահպանության նախարար ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ եւ արտակարգ իրավիճակների պետ-նախարար (1995- 1997 թթ.) ՍՏԵՓԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:

Արմեն Սարգսյանի կառավարության ներկայացուցիչներից մի քանիսն էլ առհասարակ ոչ միայն հեռացել են քաղաքականությունից, պետական պաշտոններից, այլեւ երկրից: Օրինակ, ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (1996-1997 թթ.) ԳԱԳԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ այսօր բնակվում է Միացյալ Նահանգներում: Արտագաղթած նախարարների շարքում է առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջիկության նախարար (1996-1997 թթ.)  ԳԱՌՆԻԿ ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ եւս, որն այժմ Հայ օգնության ֆոնդի նյույորքյան գրասենյակի ղեկավարն է:

Ցավոք, Արմեն Սարգսյանի կառավարության կազմի մի մասն այսօր չկան: Հիշենք նաեւ նրանց անուն առ անուն՝ սկսելով սպարապետ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, որը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պորտֆելը (1995-1999 թթ.): Իսկ Ա. Սարգսյանի ձեւավորած կառավարությունից ուղիղ երկու տարի անց՝ սպանվեց խորհրդարանում իրականացված ահաբեկչության պատճառով:

1996-97 թթ.-ին նախարարի պաշտոններ էին զբաղեցնում նաեւ լուսահոգի ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ որպես գյուղատնտեսության նախարար (1996- 1999 թթ.), ԳԱԼՈՒՍՏ ԳԱՄԱԶՅԱՆԸ՝ որպես տարածքային կառավարման նախարար (1996-1998 թթ.) ու վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության վարչության պետ-նախարար ԷԴՈՒՐԱԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА