ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է Թրամփի հետ ընթրելու տոմսի արժեքը

20.01.2018 20:58 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայտարարվել է Թրամփի հետ ընթրելու տոմսի արժեքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության մեկ տարվա առթիվ նրա մասնակցությամբ կազմակերպված ընթրիքին մասնակցելու տոմսի արժեքը մեկ զույգի համար սկսվում է 100 հազար դոլարից: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Այդ գնի մեջ ներառված է երկրի նախագահի հետ ընթրիքը եւ լուսանկարը:

Մեքսիկայի նախագահը չեղարկել է ԱՄՆ կատարելիք այցը՝ Թրամփի հետ հեռախոսային վեճի պատճառով

250 հազար դոլար վճարելու դեպքում կարելի է մասնակցել կլոր սեղանին: The Hill-ը եւ Newsweek-ը հստակեցնում են, որ կլոր սեղանի շուրջ նստելու է անձամբ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պատմել էր, որ տոմսերը կարելի է ճահել նաեւ վիճակախաղով: Վիճակախաղը անցկացնում է այն անձանց շրջանում, որոնք գումար են հանգանակել Ամերիկայի առաջնորդի համար: Վիճակախաղին մասնակցելու թույլտվության համար նվազագույն գումարը 3 դոլար է: Շահումը ներառում է նաեւ սնունդն ու փոխադրումը:

Երեկոն տեղի է ունենալու այսօր՝ հունվարի 20-ին, Ֆլորիդայում գտնվող Թրամփի նստավայրում: Թրամփը նշել է, որ ցանկանում էր տոնակատարությունը նշել նոյեմբերին՝ իր հաղթանակի օրը, սակայն այդ ծրագրերին խանգարեց աշխատանքային այցը Ասիա:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ է ընտրվել 2016 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ հունվարի 20-ին կայացել է նրա ենդմնակալության արարողությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА