ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենգերը` Սանչես-Մխիթարյան փոխանակումը համարժեք է համարում

19.01.2018 21:52 ՍՊՈՐՏ
Վենգերը` Սանչես-Մխիթարյան փոխանակումը համարժեք է համարում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հավանական տեղափոխությունը ՄՅՈւ համեմատել է լոնդոնցիների նախկին հարձակվող Ռոբին վան Պերսիի` մանկունիացիների ակումբ տեղափոխության հետ:

Ես դաշտ եմ դուրս բերելու մարտական կազմ.Վենգերը` Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի խաղի մասին

«Մենք վան Պերսիի հետ պայմանագիր կնքեցինք, երբ նա հանդես էր գալիս «Ֆեյենորդի» երիտասարդական թիմում: Մենք նրա հետ հսկայական աշխատանք կատարեցինք: Երբ դու ֆուտբոլիստներին հասցնում ես թոփ-մակարդակի և հետո նրանք հեռանում են, անկասկած, ավելի մեծ ցավ ես ապրում: Եվ հետո նրանք այդ մակարդակը ցուցադրում են` հանդես գալով ուրիշ ակումբի կազմում: Բայց Սանչեսի դեպքում կլինի ոչ միայն «հեռացում», այլև` «փոխանակում» , և այս տրանսֆերն ավելի հեշտ կլինի մարսելը, այն ավելի քիչ է հիասթափեցնում: Այո, մենք կորցնում ենք ֆուտբոլիստի, բայց կարող ենք ստանալ մեկ ուրիշին, որը, կարծում եմ, կարող է փոխարինել Սանչեսին»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքսիսի Սանչեսի փոխարեն զինագործներին զիջում է Հենրիխ Մխիթարյանին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА