ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը լավ մարզավիճակում է, լավ մարզվում է.Մոուրինյո

19.01.2018 21:48 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը լավ մարզավիճակում է, լավ մարզվում է.Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյն խոսել է Հայաստանի հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի հավանական տրանսֆերների մասին:

Մերտեսակեր. Մխիթարյանը ոչ միայն լավ ֆուտբոլիստ, այլ նաև հիանալի անձնավորություն է

- «Բարնլիի» դեմ խաղի հայտացուցակից Մխիթարյանը բացակայում է: Բայց նա շատ լավ մարզավիճակում է, շատ լավ մարզվում է: Բոլորն էլ գիտեն, որ բանակցություններ են ընթանում, հատկապես այն բանից հետո, երբ «Արսենալի» մարզիչը պարզ ամեն ինչ ասեց: Բայց գործարքը դեռ ավարտին չի հասցված: Այս պահի դրությամբ՝ Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, Սանչեսը՝ «Արսենալի»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА