ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

19.01.2018 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

(ԱԺ-ՈՒՄ ԽԱՌԸ ԿԱՆԱՉՈՒ ԷԺԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Նիկոլ, հլա ասա կանաչի…

 

ՀՆԳԱՄՅԱԿԸ ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ

(ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՌՕՐՅԱՆ ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ԽՍՀՄ Պետպլանի` Ազգային ժողովը գերակատարել է պլանը` քառօրյան երկու օրում է ավարտել:

 

ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ ԺՊԻՏԸ

(ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Մեծ Բրիտանիայի դեսպանատան` եթե նախագահ ընտրվի Արմեն Սարգսյանը, ապա կլինի հետ բերած, բայց մշտապես ժպտացող նախագահ:

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

(ԿԱՐՏՈՖԻԼԻ ԹԱՆԿԱՆԱԼՈՒՑ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Մելքումյանից ներողություն մի խնդրիր, այլ ժողովրդից, որ կարտոֆիլից խոսալուց հետո   այն դարձրին մսի գին:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

(ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ` «ԳՆԱՃԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄՆԱՑԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՈՂՈՑ ՀԱՆԵԼԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Իմ հայրենյաց արե՛ւ, Վարդան, արեւս արվուդ եղնի ղուրպան:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ (ՃՈՅՏ)` «ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵԼ Է ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)

– Ճոյտ տՏոպՐՌ!

 

ՄԱՀԸ ԵԿԵԼ Է, ՈՐ ՏԱ՞ՆԻ

Ըստ տնտեսագետների` հավանաբար ՄԱՀ-ը (Միջազգային արժույթի հիմնադրամը) չոքել է հայրենի կառավարության դուռը, որ սեւ օրվա համար պահած գանձերը հանել են վաճառքի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА