ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՐ ՏՂԵՐՔԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ, ԴԱՏԱՐԱՆՆ ԷԼ ՁԵԶ ՉԻ ՓՐԿԻ»

19.01.2018 21:30 ՔՐԵԱԿԱՆ
«ՄԵՐ ՏՂԵՐՔԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ, ԴԱՏԱՐԱՆՆ ԷԼ ՁԵԶ ՉԻ ՓՐԿԻ»

Թեև Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով նախաքննությունն ավարտված է, եւ գործը դատարանում է, սակայն սպանված քրեական հեղինակությունների եղբայրների հարազատները շարունակում են ապրել վախի ու սպառնալիքների մթնոլորտում: «Սպանված հեղինակություններ Օզմանյան եղբայրների հարազատները մեզ անընդհատ խաբար են ուղարկում, որ ինչ դատ ու դատաստան էլ լինի, իրենք իրենց մուռը հանելու են: Ասում են` տարիներ էլ անցնի, մեր տղերքի արյունը չեք մարսելու, դատարանն էլ Ձեզ չի փրկի»,- մեզ հետ զրույցում ասաց սպանության համար կալանավորված Թելման Քալաշյանի հորեղբոր որդին` Թեյմուր Քալաշյանը:

«Վիզդ կթռցնեմ, քո նմաններին պիտի վառեն». «Մերիի» հաճախորդները «հոպ-ստոպ» են արել

Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանի կողմից արձակված կրակոցներից զոհվել էր 4 մարդ, որոնցից 3-ը մահացել են տեղում, իսկ մյուսն ավելի ուշ` հիվանդանոցում: Եւս 7-ը վիրավորվել էր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА