ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԼՔ»-ականները երթի մասնակիցներին սովորեցնում են «իջեցում» բառը

19.01.2018 17:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԵԼՔ»-ականները երթի մասնակիցներին սովորեցնում են «իջեցում» բառը

Րոպեներ առաջ մեկնարկեց «Ելք» դաշինքի նախաձեռնած երթնՙ ընդդեմ թանկացումների։ Ակցիան մեկնարկել է Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մերձակայքում, որից հետոկշարժվեն դեպի Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Թումանյան փողոց, եւ կավարտվի Հյուսիսային պողոտայում։

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը իր խոսքում ներկայացրեց իր տեսլականը թանկացումների մասին: Այդ պահին երթի մասնակիցներից մի կին տեղից բղավեց. «մենք դա գիտենք դուք ելքերը առաջարկեք» ,- բայց այդպես էլ երթի մասնակիցները ոչինչ չառաջարկեցին եւ որեւէ ելք չնշեցին: Միայն Նիկոլ Փաշինյանը ներկաներին հորդորեց նման երթերը շարունակել եւ ապա սկսեց սովորեցնել ինչպես վանկարկել «իջեցում» բառը: Ցուցարարների մոտ անկեղծանալով Փաշինյանը ասաց, որ խմբակցությունը իր աշխատանքային սենյակներում պարապել է ինչպես վանկարկել «իջեցում» բառը եւ հույս հայտնեց, որ ներկաների մոտ էլ կստացվի, ապա առաջարկեց միասին կրկնել այդ բառը:

Չնայած սակավ երթին, դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ երթի մասնակիցների թվաքանակը իրենց բավարարում է եւ հույս հայտնեց, որ ընթացքում իրենց ավելի շատ կմիանան: Սակայն ի հակառակ դրան ցույցի մասնակիցներից շատերը չմիացան երթին, միայն լսեցին «ԵԼՔ»-ականների խոսքը այնուհետ ցրվեցին: 

Հիշեցնենք, որ 2018 թվականի սկզբից մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի գները զգալի աճ արձանագրեցին, առաջիկայում նոր թանկացումներ են սպասվում։

Իշխանության ներկայացուցիչներն ու իրեն ընդդիմադիր հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երթին չեն մասնակցելու. Նրանք մասնակցելու են նախագահի առաջարկով եւ Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ հունվարի 23-ին կայանալիք խորհրդարանական լսումներին։

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА