ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ, ԲԱՅՑ ՈՐՔԱՆՈ՞Վ, ՊԱՐԶ ՉԷ

19.01.2018 21:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԱՋ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ, ԲԱՅՑ ՈՐՔԱՆՈ՞Վ, ՊԱՐԶ ՉԷ

Երեկ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն դեռ միայն ժամանակավորապես՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը կարգելի աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան:

Բժիշկները բացահայտել են տաք թեյի կապը վտանգավոր հիվանդության հետ

Թե ինչու, եւս մեկ անգամ մեկնաբանեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը. «Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում...»:

Ցանկացած նորմալ վարորդ կհաստատի, որ նախարարը չի սխալվում. նշված կոնկրետ եւ մի շարք այլ իրավիճակներում աջ ղեկով մեքենայի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն, ինչը լուրջ վտանգ է: Այլ բան, որ այդ վտանգը նաեւ պատշաճ կերպով հիմնավորել-հաստատել է պետք: Այսինքն, անհրաժեշտ է վիճակագրություն, որ նշված պատճառներով աջ ղեկով մեքենաներն ավելի հաճախ են վթարների մեջ հայտնվում: Ուրեմն՝ կա՞ նման ուսումնասիրություն:

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից փորձեցինք պարզել՝ կա՞ արդյոք հստակ վիճակագրություն առ այն, թե, մասնավորապես, 2017 թվականի ընթացքում արձանագրված վթարների ո՞ր տոկոսն է բաժին հասնում աջ ղեկով մեքենաներին: ՃՈ-ից, սակայն, տեղեկացրին, որ մեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Պատասխանը համապատասխանում է գործող օրենսդրությանը: Այսինքն, պատկան կառույցին ժամանակ է պետք պարզելու համար: Սակայն դա արդեն իսկ մեր հարցման պատասխանն էր. եթե մեկ ամիս է պետք, ուրեմն այս պահին նման ուսումնասիրություն չկա. հակառակ դեպքում, միանգամից թվերը կներկայացվեին:

Վթարների հետ կապված վիճակագրություն կարող է մեկ այլ կառույց եւս իրականացնել: Խոսքը ապահովագրման համակարգի մասին է: Եվ ահա Հայաստանի ապահովագրողների բյուրոյի լրատվական բաժնից եւս մեզ տեղեկացրց. «Նման վիճակագրություն, հաշվառում չեն իրականացնում վթարների ժամանակ»:

Այս մթերքը մենք օգտագործում ենք ամեն օր, բայց այն քայքայում է մեր առողջությունը

Այսպիսով, կարծես թե չկա այն հստակ վիճակագրությունը, ուսումնասիրությունը, որ աջ ղեկով մեքենաները այս-այս չափով ավելի հաճախ են վթարների պատճառ դառնում: Մինչդեռ դրանց արգելումը հակազդեցության տեղիք չէր տա նման հիմնավորման առկայության դեպքում, այն էլ, եթե հստակ ֆիքսված լինի, որ աջ ղեկով մեքենաները ձախ ղեկովների համեմատ էապես ավելի շատ են վթարների մեջ հայտնվում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА