ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ

19.01.2018 20:50 ԶԱՐԿԵՐԱԿ
Ո՞Վ ԿԴԱՌՆԱ  ՀՀ ՆԱԽԱԳԱՀ

Արդեն հայտնի է, որ մարտի 2-ին Հայաստանի ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ նախագահի ընտրությունը: Իսկ այս օրերին արդեն շրջանառվում են նախագահի հավանական թեկնածուների անուններ: Որպես ՀՀ ապագա նախագահի, շրջանառվում են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ մի քանի այլ անուններ: Սակայն մինչ օրս դրանք վարկածներ են, հաշվի առնելով, որ իշխող ուժը դեռ չի տվել իր թեկնածուի անունը: Ի վերջո, ովքե՞ր կլինեն ՀՀ նախագահի հավանական թեկնածուները, թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՆՅԱՆ ԱՅՑԸ

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ.

- Դեսպան Արմեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. նրանք բոլորն էլ կարող են լինել ՀՀ նախագահի հավանական թեկնածուներ: Որպես քաղաքագետ, այդքան էլ համաձայն չեմ, որ նախագահ լինի մի մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, բայց որպես շարքային քաղաքացի, համաձայն եմ: Կարծում եմ, եթե նախագահի թեկնածուն երբեւէ քաղաքականությամբ զբաղված չլինի, հանրությունն ավելի դրական կտրամադրվի նրա նկատմամբ: Ցավոք, այս պահին չեմ տեսնում այնպիսի թեկնածուի, որը կհամապատասխանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նշած չափանիշներին, բայց սա չի նշանակում, որ նման մարդ գոյություն չունի: Եթե այժմ չի նշմարվում, նշանակում է՝ լայն շրջանակները դեռեւս տեղյակ չեն, որ նման մարդ կա: Չնայած, ինչպիսին էլ լինի նախագահի թեկնածուն, կրկին կլինեն լավ ու վատ ասողներ, այնպես չի, որ նրան բոլորը մեծ սիրով են ընդունելու. 50 տոկոսը կքննադատի, մյուս 50-ը` կհամակրի:

ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ.

- Կարծիք կա, որ Հայաստան պետության բարձրագույն պաշտոնակատարը` նախագահը, պիտի երբեք քաղաքական գործունեությամբ զբաղված չլինի: Համաձայն չեմ այս կարծիքների հետ: Եթե մեկն ու մեկն ասեր` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը պիտի երբեք ֆուտբոլով զբաղված չլինի, բոլորս կզարմանայինք, չէ՞:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ դժվարացավ ասել, թե շրջանառվող անձանցից ով կարող է լինել նախագահի հավանական թեկնածու, սակայն փաստեց.

- Նախագահի հավանական թեկնածուն արժանի մարդ պետք է լինի եւ գիտակցի, որ գործելու է խորհրդարանական համակարգում: Ապագա նախագահի լիազորություններն այլ են լինելու, նա պետք է համապատասխանի մեր Սահմանադրության նորմերին ու պահանջներին: Բացի այդ, նախագահի թեկնածուն պետք է այնպիսի անձ լինի, ով, ըստ էության, կդառնա համայն հայության նախագահը եւ պաշտոնին կմնա 7 տարի: Մենք մտածում էինք, որ նախագահի ընտրություններում այս կամ այն կերպ անհրաժեշտ էր ներգրավել նաեւ Սփյուռքին:

ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ՎԵՐԸՆՏՎԵԼԸ ԿԱԶԴԻ ՀՀ-ԻԻՀ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ Իրանի նախագահական ընտրո

 

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու, թե ո՞ւմ են համարում ՀՀ նախագահի հավանական թեկնածու:

1. Այս պահին ռեալ թեկնածու չենք տեսնում, քննարկվող անձանցից ոչ մեկն էլ չի լինի- 53%:

2. Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը- 8%:

3. Էդվարդ Նալբանդյանը- 8%:

4. Վազգեն Մանուկյանը- 7%:

5. Վարչապետ Կարեն Կարապետյանը- 5%:

6. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը- 5%:

7. Նախագահ կդառնա արվեստի կամ մշակույթի որեւէ հեղինակավոր գործիչ- 4%:

8. Դժվարանում են պատասխանել- 10%:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА