ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թե ինչպես Աշոտ Մանուկյանը հեռացավ կառավարությունից

19.01.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Թե ինչպես Աշոտ Մանուկյանը հեռացավ կառավարությունից

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հատկանշական էր այն, որ այս փաստը հայտնի դարձավ միայն գործադիրի նիստից հետո, եւ Ա. Մանուկյանն անգամ չարժանացավ կառավարության ղեկավար կազմի շնորհակալություններին եւ հրաժեշտի խոսքերին:

Լավագույն եւ վատագույն մարզպետներն, ըստ 28 077 հարցման մասնակիցների

Բայց դրանից ամենեւին էլ սրտնեղած չէր Ա. Մանուկյանը, այլ ճիշտ հակառակը` կառավարության շենքից դուրս եկավ խիստ բարձր տրամադրությամբ, կարծես, ազատագրվել էր պետական «լծից»: Նրան հրաժեշտ տվեցին ՀՅԴ-ական նախարարները` բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Մինչդեռ Ա. Մանուկյանին ո՛չ բարեւի, ո՛չ էլ ցտեսության չարժանացրեց կառավարության շենքի առջեւ մշտապես անցուդարձին հետեւող ՀՀԿ տատիկը, հավանաբար, լուրը նրան էլ էր հասել...

Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ա. Մանուկյանի բարձր տրամադրությունը պայմանավորված էր նոր աշխատանքի տեղավորմամբ: ՀՀ վարչապետը նրան չի շտապում հրաժեշտ տալ, այլ տեղավորել է աշխատանքի «Տաշիր գրուպում»` որպես էներգետիկ ոլորտի պատասխանատու: Իսկ նրա փոխարեն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար կնշանակվի վարչապետի փեսան` Հայկ Հարությունյանը, որն այժմ նույն նախարարությունում զբաղեցնում է նախարարի տեղակալի պաշտոնը: Այնպես որ, այս փոփոխությունից, կարծես թե, ոչ ոք դժգոհ չի մնա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА