ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակ Շաբոյանը «թռավ»

19.01.2018 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արտակ Շաբոյանը «թռավ»

Երկրում տիրող գնաճի մասին կոկորդ են պատռում Ազգային ժողովում, տեսակետներ են հնչում փորձագիտական շրջանակում, իսկ «Ելքը» ելքեր են փնտրում փողոցային պայքարում, բայց արի ու տես, որ ուռճացված թանկացումները զսպող գերատեսչությունները «ձկան պես լուռ են»:

2017-ին բանկային համակարգը աշխատել է համեմատաբար լավ, իսկ կառավարությո՞ւնը...

Երեկ կառավարության նիստից հետո` ապրանքատեսակների գների բարձրացման պատճառների եւ գնաճը մեղմելու հնարավորությունների մասին «Իրավունքը» փորձեց պարզել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ տեսակետը, որն, ի դեպ, դուրս էր գալիս գործադիրի շենքի երկրորդ մուտքից` լրագրողների աչքից հեռու: Սակայն, Ա. Շաբոյանը հարցին պատասխանելու փոխարեն, «հետո-հետո» ասելով` իրեն նետեց մոտակա ավտոմեքենայի մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА