ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բուժման նպատակով մայոր Սարգիս Ստեփանյանն իր ընտանիքի հետ ժամանել է Կալկաթա 

19.01.2018 01:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բուժման նպատակով մայոր Սարգիս Ստեփանյանն իր ընտանիքի հետ ժամանել է Կալկաթա 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ եւ կարգադրությամբ՝ հունվարի 16-ին, բուժման նպատակով Հայոց Բանակի սպա մայոր ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ իր ընտանիքի հետ միասին ժամանել է Կալկաթա: Բուժման հետ կապված անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ հոգում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու հիմնադրամը:

«Սուրբ գիրքն ամեն օր»

Մայոր Ստեփանյանը, մինչեւ բուժման (պրոթեզավորում) գործընթացի ավարտը, կբնակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում՝ շրջապատված լիարժեք ուշադրությամբ ու հոգատարությամբ, իսկ նրա երկու զավակներն այդ ընթացքում կսովորեն Մարդասիրական ճեմարանում: 

Ի դեպ, արդեն իսկ մայոր Սարգսյանը հանդիպել է հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի հետ ու պայմանավորվել այս ամենի մասին:

Հիշեցնենք, որ բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների պայքարում 4-րդ տեղը զբաղեցրած մայոր Սարգիս Ստեփանյանը հերոսաբար 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվել եւ կորցրել է 3 վերջույթները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА