ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոնական օրերի խառնաշփոթից օգտվել են տնտեսվարողները եւ խախտել օրենք

18.01.2018 18:14 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տոնական օրերի խառնաշփոթից օգտվել են տնտեսվարողները եւ խախտել օրենք

Ամանորն ավարտվեց, սակայն մինչ օրս սպառողները շարունակում են բողոքել տոնական օրերին Հայաստանի սպառողական շուկայում գրանցված խախտումներից, որոնք հիմնականում կապված են եղել ժամկետն անց ապրանքների,  կրկնապիտակի հետ: Օգտվելով խառնաշփոթ վիճակից, երբ սպառողները տոնական օրերին «ինքնամոռաց» գնումներ էին կատարում եւ այդքան էլ ուշադրություն չէին դարձնում մակնշմանը, տնտեսվարողները որոշել են որակյալ ու անորակ ապրանքն իրար խառնել ու վաճառել խանութում:

«Ես շատ եմ լացել». Ջիգարխանյանը տառապում է նոր կորստի պատճառով

Օրերս «Իրավունքի» խմբագրություն էր դիմել Սոնա Հակոբյանը, ով նշեց, որ Ամանորի նախօրերին մտել է Ավան-Առինջում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետ գնումների եւ հայտնաբերել է բազմաթիվ խախատումներ. «Դեկտեմբերի 30-ին գնացի գնումների ու պանրի բաժնում նկատեցի, որ պանրի վրա կա կրկնապիտակ, աշխատակցուհուն կանչեցի ու ասացի, որ սա խախտում է, վերջինս էլ սկսեց ինձ բացատրել, թե պիտակներից մեկը կոդ է, որով ապրանքն անցկացնում են դրամարկղում: Սուպերմարկետի աշխատակիցը երեւի կարծեց, թե օրենքներից տեղյակ չեմ եւ ամեն ինչ այդպես կանցնի կգնա: Մի կրկնապիտակը հանեցի պանրի վրայից, պարզվեց այնտեղ երեք մակնշում կա, երեքն էլ տարբեր»,-պատմեց Ս. Հակոբյանը: Դեպքից անմիջապես հետո Սոնան դիմել է ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` ՍԱՊԾ, որը սկսել է ուսումնասիրել գործը եւ վաճառքից հանվել է վաճառվող պանրի խմբաքանակը: Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հ. Գ. Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА