ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաչապետը նկատողություն արեց նախարար Լևոն Մկրտչյանին

18.01.2018 16:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Վաչապետը նկատողություն արեց նախարար Լևոն Մկրտչյանին

«Զուտ» բառի համար կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն արեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

«Արցախում մայիսի 9-ի համերգի համար ոչինչ մի′ խնայեք». Արմեն Ամիրյան


Նախարարը ներկայացնում էր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի համալիր փոփոխության նախագիծը: Վերջում ասաց, որ մեկ-երկու օր պարզապես խնդրում են խմբագրական փոփոխությունների համար, զուտ ձևակերպումների խնդիր են: Հետո հավելեց, որ Պաշտպանության նախարարության հետ էլ զուտ քննարկում պետք է լինի:


Այ էդ զուտերը նենց արեք, որ չըլնի: Մենք երկար քննարկել ենք, բերել ենք, էլի՝ զուտ-զուտ» ,- ասաց վարչապետը:
«Երկու օր գոնե լինի զուտ խմբագրական»,- շարունակեց Լևոն Մկրտչյանը:
Հետո վարչապետն խմբագրական փոփոխությունների համար մի քանի օր ժամանակ խնդրող զեկուցողներին ասաց. «Է, էլի սկում ենք նույն պատմությունը, երեք օր, մեկ օր: Ռեգուլյար դա չի կարելի, չէ՞»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА