ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածությունը հնարավոր է քննարկվի․ ՀՀԿ

17.01.2018 17:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածությունը հնարավոր է քննարկվի․ ՀՀԿ

Մոտ օրերս մենք արդեն ՀՀ նախագահի թեկնածուի անունների շուրջ քննարկումներ կկազմակերպենք, եւ այդ մասին բոլորը կիմանան: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախագահի հնարավոր թեկնածուի մասին հարցին:

Առյուծների համար օրը բավական բարդ է եւ ոչ միանշանակ․ Օրվա աստղագուշակ

Դիտարկմանը, թե այսօր արդեն իսկ նախագահի պաշտոնի համար տարբեր անուններ են շրջանառվում, անգամ տեղեկություններ կան, որ հնարավոր թեկնածուն արդեն վերադարձել է Հայաստան, Բաղդասարյանն ասաց. «Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյան անունը, հնարավոր է՝ նաեւ այդ թեկնածությունը քննարկվի: Ինձ թվում է՝ չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց մենք դեռ անձերի չենք անդրադարձել, մոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք անունների շուրջ, եւ դրա մասին դուք կիմանաք: Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու, եւ մենք մի թեկնածուի շուրջ այդ քննարկումը ծավալենք: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից ընտրենք մեկ թեկնածուի եւ ներկայացնենք, քննարկումների արդյունքում կտեսնենք»:

Սակայն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ՀՀ ապագա նախագահի հարցում ՀՀԿ-ն այնպիսի ընտրություն պետք է կատարի, այնպիսի անձ պետք է ընտրի, որն ընդունելի կլինի նաեւ բոլոր քաղաքական ուժերի համար:

Հարցին՝ փոփոխությունների արդյունքում հնարավո՞ր է, որ իշխող ուժից նեղացած եւ քաղաքականությունից դուրս մնացած անձինք կրկին վերադառնան, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ինքը չգիտի՝ ովքեր են նեղացածները․ «Կարող է քաղաքական դաշտում ունենան պասիվություն, նման տիպի մարդիկ մենք ունեցել ենք: Քաղաքականության մեջ պետք չէ տուրք տալ նեղացածությանը, ես դա չեմ ընդունում: Ի՞նչ է, եթե նեղանում են, գաղափարախոսությունը փոխվո՞ւմ է նրանց մոտեցումներով։ Նրանք այլ գործառույթներ են կատարում կուսակցության մեջ»:

Դիտարկմանը, թե ի՞նչ գործառույթ են անում Գագիկ Բեգլարյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մհեր Սեդրակյանը կուսակցությունում, Վահրամ Բաղդասարյանը նկատեց.

«Գագիկ Բեգլարյանը գործադիր մարմնի անդամ է եւ գործադիր մարմնում նա բավական ակտիվ աշխատանք է տանում, Մհեր Սեդրակյանը եղել է պատգամավոր այժմ պատգամավոր չէ, նա կուսակցության անդամ է. մեր ընկերն է, կուսակցական գործընկերն է, նույնը` Աշոտ Աղաբաբյանը: Նրանք որեւէ պաշտոնների կամ այլ բաների հավակնություններ չեն ունեցել եւ չեն զբաղվել, նրանք մեր կուսակցության անդամներ են, իսկ Աշոտ Աղաբաբյանը գալիս է կուսակցության ակունքներից»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА