ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՏԱՐԻՆ` ԼԻԱՌԱՏ ՋՐՈՎ

17.01.2018 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ՏԱՐԻՆ` ԼԻԱՌԱՏ ՋՐՈՎ

Ձմե­ռը` ձմեռ, տո­ներն իրենց հեր­թին, սա­կայն աշ­խա­տանք­նե­րը «Վե­ո­լիա ջրի» հա­մա­կար­գում չեն դա­դա­րում: Խոս­քը ոչ մի­այն ջրա­մա­տա­կա­րար­ման մա­սին է, այ­լեւ նոր շի­նա­րա­րու­թյան: Այն­տեղ, որ­տեղ որ հան­րա­պե­տու­թյու­նում դա հնա­րա­վոր է եղել, հռնդա­ցել է շի­նա­րա­րա­կան տեխ­նի­կան, խո­ղո­վակ են քա­շել ու սար­քեր տե­ղադ­րել մաս­նա­գետ­նե­րը:

«Ես շատ եմ լացել». Ջիգարխանյանը տառապում է նոր կորստի պատճառով

Մաս­նա­վո­րա­պես, ան­ցած դեկ­տեմ­բերն ու ըն­թա­ցիկ հուն­վա­րը ջրա­մա­տա­կա­րար­ման առու­մով բե­կում­նա­յին էին Ար­մա­վի­րի մար­զի Փա­րա­քար հա­մայն­քի բնակ­չու­թյան հա­մար: Բա­վա­կան է ասել, որ դեռ մին­չեւ վեր­ջերս «ջրի կռիվ» տվող այս բնա­կա­վայ­րի բնա­կիչ­նե­րի մի մա­սը Ամա­նո­րը դի­մա­վո­րեց շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րար­մամբ:

«Վե­ո­լիա ջրի» «Արեւ­մուտք» տա­րա­ծաշր­ջա­նի տնօ­րի­նու­թյան «Շա­հու­մյան» տե­ղա­մա­սի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից (գլխա­վոր ճար­տա­րա­գետ Ար­սեն Սի­մո­նյան) Փա­րա­քար հա­մայն­քի ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում կա­տար­վեց զգա­լի աշ­խա­տանք: Այս­պես, Նա­ի­րի փո­ղո­ցում մա­սամբ խցան­ված ու 3 մետ­րից ավե­լի խո­րու­թյամբ գտնվող վթար­ված թու­ջե ջրա­գի­ծը փո­խա­րին­վեց 335 մետր եր­կա­րու­թյամբ նոր պո­լի­է­թի­լե­նա­յին խո­ղո­վա­կով: Ար­դյուն­քում` տնտես­վեց 6-7լ/վրկ ջրա­քա­նակ ու նա­եւ դրա շնոր­հիվ վե­րա­կանգն­վեց մինչ այդ ջրի ծա­րավ մի շարք փո­ղոց­նե­րի ջրա­մա­տա­կա­րա­րու­մը:Հա­ջոր­դը: Ինք­նին խո­շոր հա­մայնք հան­դի­սա­ցող Փա­րա­քա­րի բա­վա­կա­նին մեծ հատ­վա­ծի ջրա­մա­տա­կա­րա­րումն իրա­կա­նաց­վում է օր­վա կար­գա­վո­րիչ ջրամ­բա­րի (ՕԿՋ) մի­ջո­ցով: Նախ­կի­նում սպա­ռող­ներն այս­տեղ կե­նա­րար հե­ղուկ էին ստա­նում ըն­դա­մե­նը 2-3 ժամ օրա­կան, վեր­ջի­նիս ան­բա­վա­րա­րու­թյան պատ­ճա­ռով: Դա նույն­պես կար­գա­վոր­վեց, երբ ջրամ­բա­րը շուր­ջօ­րյա ջրով ապա­հո­վե­լու հա­մար կա­ռուց­վեց 354 մետր եր­կա­րու­թյամբ պո­լի­է­թի­լե­նա­յին նոր խո­ղո­վա­կա­շար (D=150մմ), այդ կերպ դե­պի ՕԿՋ ուղղ­վող ջրա­գիծն առանձ­նաց­նե­լով հա­մայն­քի ընդ­հա­նուր ներ­քին բաշ­խիչ ցան­ցից:Իրա­կա­նաց­ված ծրագ­րի շրջա­նակ­նե­րում, պա­հանջ­վող վայ­րե­րում կա­ռուց­վե­ցին դի­տա­հո­րեր, տե­ղադր­վե­ցին ար­դի­ա­կան սար­քեր, հին փա­կան­նե­րը փո­խա­րին­վե­ցին նո­րե­րով` տե­ղի ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գը շա­հա­գործ­ման եւ սպա­սարկ­ման տե­սա­կե­տից դարձ­նե­լով ավե­լի դյու­րին եւ հու­սա­լի:

Արտաշատի թատրոնը մարտի 29-ից նոր տնօրեն կունենա

Կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում նախ­կի­նում տար­բեր ժա­մա­յին գրա­ֆիկ­նե­րով ջուր ստա­ցող փո­ղոց­ներն այ­սօր ար­դեն ան­ցել են շուր­ջօ­րյա­յի, իսկ ՕԿՋ-ից սնուց­վող տա­րածք­նե­րը` 6-7 ժա­մյա ռե­ժի­մի, ին­չը նույն­պես զգա­լի առա­ջըն­թաց է: Ավե­լին, չնա­յած ձեռք­բե­րում­նե­րին, ջրա­մա­տա­կա­րար­ման հե­տա­գա բա­րե­լավ­մանն ուղղ­ված աշ­խա­տանք­նե­րը Փա­րա­քա­րում ըն­թա­ցիկ տա­րում նա­խա­տես­վում է շա­րու­նա­կել:

«Վե­ո­լիա Ջուր» ՓԲԸ

Հան­րա­յին կա­պե­րի ծա­ռա­յու­թյուն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА