ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ճանապարհային հարկի մասին

17.01.2018 17:03 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ճանապարհային հարկի մասին

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝  ճանապարհային հարկը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն բաժնին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է:

Հոգեբանական թեստ, որը կպատմի ձեր սիրային կապերի մասին

Ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող` սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատեր կամ նրանց կողմից լիազորված անձ (ներկայացուցիչ) համարվող, ինչպես նաև նույն հոդվածով սահմանված գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)` սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցներով (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված) Հայաստանի Հանրապետություն (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործողները:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված անձինք (ներկայացուցիչները):

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվումՀայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները):

Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.

3) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելը:

25 հետաքրքիր փաստ երազների մասին, որոնց մասին դուք գաղափար չունեք

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետություն մուտքի յուրաքանչյուր 15 օրվա համար` ըստ ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածի.

Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները`
ըստ թույլատրելի առավելագույն զանգվածի
Հայաստանի Հանրապետություն
յուրաքանչյուր մուտքի համար դրույքաչափը (դրամ)
մինչև 1,5 տոննա ներառյալ 15000
1,5-ից ավելի մինչև 3 տոննա ներառյալ 25000
3-ից ավելի մինչև 5 տոննա ներառյալ 40000
5-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ 65000
10-ից ավելի մինչև 20 տոննա ներառյալ 80000
20-ից ավելի մինչև 30 տոննա ներառյալ 110000
30-ից ավելի մինչև 44 տոննա ներառյալ 152000
44-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ 205000
60-ից ավելի մինչև 70 տոննա ներառյալ 233000
70-ից ավելի մինչև 80 տոննա ներառյալ 285000
80-ից ավելի մինչև 90 տոննա ներառյալ 318000
90-ից ավելի մինչև 100 տոննա ներառյալ 603000
100 տոննայից ավելի 753000

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Մայրենին անաղարտ պահելու համար անհրաժեշտ է լեզվաքաղաքականության պետական ծրագիր (Տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА