ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչն է»

17.01.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սերժ Սարգսյանը  ՀՀ քաղաքական դաշտի  ամենաազդեցիկ գործիչն է»

Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան կյան­քում թիվ մեկ ինտ­րի­գը շա­րու­նա­կում է մնալ տար­վա հար­ցե­րի հար­ցը, թե ո՞վ է լի­նե­լու ՀՀ նա­խա­գա­հի եւ ՀՀ վար­չա­պե­տի թեկ­նա­ծուն: Այս մա­սին մա­մու­լը կան­խա­տե­սում­ներ է անում, իսկ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը չեն շտա­պում անուն­ներ տալ: Վե­րոն­շյալ գոր­ծըն­թա­ցի եւ դրա շուրջ տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րի մա­սին առիթ ու­նե­ցանք զրու­ցե­լու ԱԺ նա­խա­գա­հի տե­ղա­կալ, ՀՀԿ խոս­նակ ԷԴՈ­ՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈ­ՎԻ հետ:

Արցախյան շարժումից ուղիղ 30 տարի անց «ամեն ինչ չէ, որ իդեալական է»

«ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՄԵՋ ՈՉԻՆՉ ԲԱ­ՑԱ­ՌԵԼ ՉԻ ԿԱ­ՐԵ­ԼԻ»

– Պա­րոն Շար­մա­զա­նով, երեկ լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ԱԺ «Ծա­ռու­կյան» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար, ԲՀԿ առաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը հայ­տա­րա­րեց, որ իր հա­մար ան­փո­խա­րի­նե­լի մար­դիկ չկան` ըստ էու­թյան, ակ­նար­կե­լով, թե հնա­րա­վոր է չա­ջակ­ցի վար­չա­պե­տի պաշ­տո­նում ՀՀԿ-ի առա­ջադ­րած թեկ­նա­ծո­ւին: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

– Մենք ապ­րում ենք ժո­ղովր­դա­վա­րա­կան երկ­րում« որ­տեղ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի, այդ թվում կու­սակ­ցու­թյան առաջ­նորդ, իրա­վունք ու­նի իր կար­ծիքն ար­տա­հայ­տել: Իսկ ի՞նչ պար­տա­դիր է, որ մեր եւ պա­րոն Ծա­ռու­կյա­նի, մեր եւ պա­րոն Փա­շի­նյա­նի, Պետ­րո­սյա­նի, Պո­ղո­սյա­նի կամ Հով­հան­նի­սյա­նի կար­ծիք­նե­րը հա­մընկ­նեն: Ես հար­գան­քով եմ վե­րա­բեր­վում մեր ցան­կա­ցած գոր­ծըն­կե­րոջ, այդ թվում եւ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի գնա­հա­տա­կան­նե­րին` ան­կախ նրա­նից` այդ կար­ծի­քի հետ հա­մա­միտ եմ, թե` ոչ: Կա­րե­ւո­րը, որ այդ գնա­հա­տա­կա­նը լի­նի կո­ռեկ­տու­թյան սահ­ման­նե­րում: Իսկ ինչ վե­րա­բե­րում է իմ գնա­հա­տա­կան­նե­րին, իմ կար­ծի­քը ես մեկ ան­գամ չէ, որ ասել եմ` նշե­լով, որ այո՛, կան ան­փո­խա­րի­նե­լի գոր­ծիչ­ներ: Եվ ան­փո­խա­րի­նե­լի գոր­ծիչ ասե­լով, ըստ իս, չի նշա­նա­կում, որ եթե չլի­ներ այդ գոր­ծի­չը, մարդ­կու­թյու­նը կվե­րա­նար, այլ նշա­նա­կում է, որ այդ դեպ­քում մարդ­կու­թյու­նը շատ բան կկորց­ներ, կամ` այդ ոլոր­տը: Օրի­նակ, Դուք մի պահ պատ­կե­րաց­րեք, ան­կա­խու­թյան շար­ժու­մը առանց Պա­րույր Հայ­րի­կյա­նի, Ազատ Ար­շա­կյա­նի եւ Ռազ­միկ Զոհ­րա­բյա­նի: Չեմ ու­զում մի­այն ծան­րա­նանք քա­ղա­քա­կա­նու­թյան վրա` կամ պատ­կե­րաց­րեք ֆուտ­բոլն առանց Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի...

– Ի դեպ, ՀՀԿ-ն պատ­րա՞ստ է ընդ­լայ­նել կո­ա­լի­ցի­ան «Ծա­ռու­կյան» դա­շին­քի հետ, հատ­կա­պես, որ դա եր­բե­ւէ չի բա­ցա­ռել Գ. Ծա­ռու­կյա­նը:

Արման Սահակյանն՝ իր և վարչապետի լարված հարաբերությունների մասին

– Օտ­տո ֆոն Բիս­մար­կը 19-րդ դա­րում ասել է, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հնա­րա­վո­րի­նի ար­վեստ է: Ես շա­րու­նա­կում եմ մնալ պա­րոն Բիս­մար­կի տե­սու­թյան հե­տե­ւոր­դը, այն­պես որ, քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ոչինչ տե­սա­կա­նո­րեն չի կա­րե­լի բա­ցա­ռել: Բայց Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը մինչ այս պա­հը, 2018 թվա­կա­նի կա­ռա­վա­րու­թյան ձե­ւա­վոր­ման, վե­րա­ձե­ւա­վոր­ման, վար­չա­պե­տի նշա­նակ­ման հնա­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րի հարց չի քննար­կել: Երբ քննար­կենք, օրեն­քով սահ­ման­ված կար­գով` կտե­ղե­կաց­նենք:

«ԱՆՈՒՆ­ՆԵՐ ԴԵ­ՌԵՎՍ ՉԵՆՔ ՔՆՆԱՐ­ԿԵԼ»

– Իսկ կա՞ն ՀՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի անուն­ներ, որոնց հար­ցը քննարկ­վում է Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­նում:

– Անուն­ներ դե­ռեւս չենք քննար­կել, մենք սկսել ենք նա­խաքն­նարկ­ման փու­լը: Քննար­կում­նե­րը կսկսենք հինգ­շաբ­թի օրը գոր­ծա­դի­րի նիս­տին, բայց դա չի նշա­նա­կում, որ քննար­կում­նե­րը պետք է ավար­տենք հենց այդ օրը: Օրեն­քով սահ­ման­ված ժամ­կետ­նե­րում կներ­կա­յաց­նենք մեր թեկ­նա­ծո­ւին:

– Ի տար­բե­րու­թյուն ՀՀԿ-ի, «Ելք» դա­շինքն ար­դեն իսկ ներ­կա­յաց­րել է ՀՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծո­ւի` ի դեմս Ար­տակ Զեյ­նա­լյա­նի...

– Ինչ­պես նշել է ՀՀ նա­խա­գահ, Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան առաջ­նորդ Սերժ Սարգ­սյա­նը, շատ ավե­լի հա­մո­զիչ ու շա­հե­կան կլի­նի հան­րու­թյան եւ պե­տու­թյան հա­մար, եթե ՀՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծուն ու­նե­նա քա­ղա­քա­կան մեծ աջակ­ցու­թյուն տար­բեր քա­ղա­քա­կան ու­ժե­րի կող­մից` թե՛ ընդ­դի­մա­դիր, թե՛ իշ­խա­նա­կան: Եվ կար­ծում ենք, որ ՀՀԿ-ն հնա­րա­վո­րու­թյուն ու­նի քա­ղա­քա­կան ու­ժե­րին եւ հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու մի թեկ­նա­ծո­ւի, որի վե­րա­բե­րյալ կա­րող է լի­նել դրա­կան հա­մա­ձայ­նու­թյուն:

ՍՊԱ­ՍԵՆՔ ԱՍԵ­ԼԻՔ ՈՒ ԱՆԵ­ԼԻՔ ՈՒ­ՆԵ­ՑՈՂ ԹԵԿ­ՆԱ­ԾՈ­ՒԻ

– Որ­պես ՀՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու` մա­մու­լում շրջա­նառ­վում է Մեծ Բրի­տա­նի­ա­յի եւ Հյու­սի­սա­յին Իռ­լան­դի­ա­յի Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան դես­պան Ար­մեն Սարգ­սյա­նի, ինչ­պես նա­եւ Հան­րա­յին խորհր­դի նա­խա­գահ Վազ­գեն Մա­նու­կյա­նի անուն­նե­րը...

– Նո­րից եմ կրկնում` մենք անուն­ներ դե­ռեւս չենք քննար­կել, բայց հա­մոզ­ված եղեք, որ Հան­րա­պե­տա­կա­նը կներ­կա­յաց­նի այն­պի­սի թեկ­նա­ծո­ւի, որը ե՛ւ ասե­լիք ու­նի, ե՛ւ անե­լիք:

– Իսկ ո՞վ է որո­շե­լու թեկ­նա­ծու­նե­րի հար­ցը` ՀՀ գոր­ծող նա­խա­գա՞հը, թե՞ ՀՀԿ գոր­ծա­դիր մար­մի­նը:

– Սերժ Սարգ­սյա­նը մեր կու­սակ­ցու­թյան առաջ­նորդն է, մի՛ տա­րան­ջա­տեք: Եվ նա ՀՀ քա­ղա­քա­կան դաշ­տի ամե­նա­ազ­դե­ցիկ գոր­ծիչն է:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА