ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՐԹԱԿԱՆ «ԲՈՒՐԺՈՒԱՓՐԿԻՉՆԵՐԸ»

17.01.2018 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ «ԲՈՒՐԺՈՒԱՓՐԿԻՉՆԵՐԸ»

Ինչ­պես հայտ­նի է, «Ելք» դա­շին­քը նա­խա­տե­սում է հուն­վա­րի 19-ին բո­ղո­քի երթ կազ­մա­կեր­պել, որը կանց­նի «Ո՛չ թան­կա­ցում­նե­րին եւ հար­կա­յին բե­ռի ավե­լաց­մա­նը» կար­գա­խո­սի ներ­քո: Ակ­ցի­ա­յի մաս­նա­կից­նե­րի բնո­րոշ­մամբ` այս տար­վա հուն­վա­րի 1-ից թան­կա­ցում­նե­րը «նոր թա­փով են ծա­վալ­վում», ին­չի հե­տե­ւան­քով ավե­լի է սրվե­լու «ծայ­րա­հեղ ծանր սո­ցի­ա­լա­կան վի­ճա­կը», հե­տե­ւա­բար իրենց նպա­տակն է կա­սեց­նել այդ գոր­ծըն­թա­ցը: Դա­շին­քում այն կար­ծի­քին են, որ նա­խա­տես­ված եր­թը պետք է ցույց տա, որ խոս­քը զուտ մի քա­նի պատ­գա­մա­վո­րի կար­ծիք չէ, այլ հու­զում է հա­սա­րա­կու­թյան շատ մեծ զանգ­ված­նե­րի, եւ խնդի­րը բա­վա­կա­նին լուրջ է: Դա­շին­քը նա­խա­տե­սում է օրենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ հան­դես գալ եւ որո­շա­կի շտկում­ներ անել` կապ­ված ակ­ցի­զա­յին հար­կի եւ եկամ­տա­յին հար­կի հետ:

Ով է հաջորդ ՀՀԿ-ականը, որը կգա իր հերթական համարով ԱԺ՝ Հրայր Թովմասյանի հեռանալուց հետո

Փաստենք, որ թանկացումներ կան բոլոր երկրներում, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ճիշտ ճանապարհը ոչ թե բողոքի ակցիաներն են ու հասարակական ցնցումները, այլ` «տնտեսական խելամիտ քաղաքականությունը»: Այս թանկացումները հիմնականում կապված են Հարկային նոր օրենսգրքի հետ, եւ եթե այս հարցում ավելի մեծ ակտիվություն լիներ մի քանի ամիս առաջ, կոնկրետ հիմնավոր փաստեր ներկայացվեին, հնարավոր է, որ սոցիալական վիճակը վատթարացնող այդ օրենսգիրքը չընդունվեր այն տեսքով, որով ընդունվել է ներկայումս: Ըստ էության, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել գնաճի զսպման համար, այլ ոչ թե պոպուլիստական ճառեր եւ ամբոխահաճո տեքստեր ասելով` լրացուցիչ քաղաքական կապիտալ ապահովել: Այս առիթով օրերս նախագահականում խորհրդակցություն էր անցկացվել. նախագահը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սարգսյանը պահանջել էր, գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի, ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետեւանքների մեղմմանը: Նիկոլենց կողմից նման միջոցառում նախաձեռնելն ավելի շատ եղածի շուրջ արհեստական աղմուկ ստեղծելն ու քաղաքական դաշտում լրացուցիչ իմիտացիա ստեղծելն է, քան ինչ-որ լուրջ արդյունքի ակնկալիքը: Այս քաղաքական ուժի բնորոշ գործելաոճն է` հնարավոր նուրբ ձեւով խաղալ մարդկանց զգայուն լարերի վրա եւ հանրային պայթյունավտանգ իրավիճակներ ստեղծել (ըստ էության, այդ ակցիան չի կարող էական փոփոխություն եւ շոշափելի հետեւանք ունենալ): Ամփոփելով նշենք, որ նախօրեին ԱԺ նախագահը հայտարարեց, որ թանկացումների թեմայով հունվարի 23-ին պառլամենտում կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ, որի ընթացքում շահագրգիռ կողմերն ու ոլորտային ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիրքորոշումներն ու մոտեցումները: Հուսանք, որ լսումների արդյունքը կտա իր դրական արդյունքը, եւ ժողովրդի շահերը սպասարկող հանգուցալուծում կլինի:

ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА