ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ՞ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ

16.01.2018 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ՞ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ

Նոր քա­ղա­քա­կան տա­րին սկսեց ԱԺ առա­ջին նստաշր­ջա­նով, որ­տեղ, սա­կայն, գլխա­վոր թի­րախ դար­ձավ թան­կա­ցում­նե­րի հար­ցը, եւ դրա հա­մար գլխա­վոր պա­տաս­խա­նա­տուն Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն է` վար­չա­պե­տի գլխա­վո­րու­թյամբ: Գրոհն իրա­կա­նաց­նում էին ընդ­դի­մա­դիր` «Ծա­ռու­կյան» եւ «Ելք» դա­շին­քի պատ­գա­մա­վոր­նե­րը: Ընդ որում, «Ծա­ռու­կյան դա­շինք»-ը առա­ջար­կում էր ինչ-ինչ փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել հար­կա­յին օրենսդ­րու­թյան մեջ, իսկ «Ելք»-ը, քա­նի որ վեր­ջի­նիս հա­մար բարդ է օրենսդ­րա­կան դաշ­տում խա­ղա­լը, առա­ջար­կում է բազ­մա­մարդ երթ կազ­մա­կեր­պել թան­կա­ցում­նե­րի դեմ: Հատ­կան­շա­կան է, որ բազ­մա­թիվ մե­ղադ­րանք­նե­րին հան­րա­պե­տա­կան­նե­րը պրակ­տի­կա­պես որե­ւէ պա­տաս­խան չէ­ին տա­լիս, ին­չը, ըստ դի­տորդ­նե­րի, վկա­յում է, որ ՀՀԿ-ական­նե­րը առանձ­նա­պես դեմ չեն, որ Կա­րեն Կա­րա­պետ­կա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը որո­շա­կի ապ­տակ­ներ հասց­վեն: Եվ ընդ­հան­րա­պես հայտ­նի է, որ մեր ընդ­դի­մու­թյան հա­նած ծու­խը առանց իշ­խա­նա­կան կրա­կի չի լի­նում: Այդ լայ­նա­ծա­վալ գրո­հի ըն­թաց­քում ԱԺ նա­խա­գահ Ա. Բաբ­լո­յա­նը, ինչ-որ տեղ ան­գամ, հա­մա­ձայ­նում էր ընդ­դի­մա­դիր­նե­րի քննա­դա­տու­թյուն­նե­րին, սա­կայն առա­ջար­կում է հար­ցը լու­ծել ոչ թե փո­ղո­ցում, այլ կազ­մա­կեր­պել լայն խորհր­դա­րա­նա­կան լսում­ներ: Ընդ որում, այդ թեզն առաջ տա­նե­լիս Արա Բաբ­լո­յա­նը ցույ­ցի ան­հա­վա­նա­կան մաս­նա­կից­նե­րին ան­վա­նեց ամ­բոխ, ին­չի հա­մար Նի­կոլ Փա­շի­նյա­նը պա­հան­ջեց նե­րո­ղու­թյուն խնդրել: Ինչ վե­րա­բե­րում է խորհր­դա­րա­նա­կան լսում­նե­րին, ապա հաս­կա­նա­լի է, որ դա ոչ թե Ա. Բաբ­լո­յա­նի գյուտն է, ինչ­պես նա փոր­ձեց ներ­կա­յաց­նել, այլ ՀՀ նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կա­նը, որ վեր­ջա­պես խորհր­դա­րա­նը ձեռ­քը պա­հի երկ­րում տե­ղի ու­նե­ցող իրա­դար­ձու­թյուն­նե­րի զար­կե­րա­կի վրա:    Բո­լոր դեպ­քե­րում ակն­հայտ է, որ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի գլխին ամ­պեր են կու­տակ­վում:

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետ

Ա. ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА