ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երախտագիտության նամակ` ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը (Տեսանյութ)

16.01.2018 18:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երախտագիտության նամակ` ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը (Տեսանյութ)

Սիրիայում պատերազմի տարիներին Ռուսաստանի Դաշնության կողմից սիրիացի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնությունը եւ աջակցությունը անգնահատելի է եղել: Կարեւորելով այդ տարիներին ՌԴ-ի դերը` Հայաստանում սիրիացի մի շարք ուսանողներ որոշել են երախտիքի խոսք` նամակ ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը: Նախաձեռնության գաղափարը պատկանում է Հայաստանում Սիրիացի ուսանողական միությանը եւ «Միջազգային հումանիտար զարգացման» հայկական կազմակերպությանը:
Նախաձեռնությանը միացել են նաեւ «Հայրենանվեր երիտասարդներ միավորում» ՀԿ-ն,  «Տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնների միավորում» ՀԿ-ն,«Զարգացում» հասարակական շարժումը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան :

Բեքչյանի հրաժեշտի նամակը պոլսահայությանը

Հայաստանում Սիրիայի ուսանողների միության նախագահ ՋՈՒԼԻԱ  ՓԱՄՓԱԼՅԱՆԸ սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանում: Հալեպից է: Հայաստան է եկել 2012 թվականին: Նա նշում է, որ այդ ժամանակ Սիրիայում մնալը վտանգավոր էր.«Ահաբեկիչները ռմբակոծում էին ամեն տեղ`մզկիթները, եկեղեցիները, համալսարանները: Ահաբեկչական շարժումն ահավոր էր: Այդ ժամանակ սիրիացիներին Հայաստանն ու Ռուսաստանը ցուցաբերում էին մարդասիրական աջակցություն, եւ այսօր մենք այստեղ ենք, որպեսզի մեր երախտիքի խոսքն ասենք ՌԴ-ին»,-նշեց Ջուլիան եւ նամակը հանձնեց ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խորհրդական Ալեքսանդր Վասիլեվին: Վերջինս խոստացավ նամակը փոխանցել դեսպանին. «Շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնության համար, Ռուսաստանը շարունակելու է իր աջակցությունը սիրիացի ժողովրդին, շեշտը դնելով հատկապես հումանիտար աջակցության վրա»,-ընդգծեց ՌԴ դեսպանի խորհրդականը:
«Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ խոսքով` 2012 թվականից ի վեր Ռուսաստանը մշտապես եղել է սիրիացի ժողովրդի կողքին , այդ թվում հայ համայնքի.«Կարծում եմ`ճիշտ էր այսօր լինել այստեղ եւ մեր շնորհակալական խոսքն ասել Ռուսաստանի դեսպանատանը: Նույն նամակը կփոխանցենք նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Սիրիան ահաբեկիչներից ազատագրելու հարցում Ռուսաստանի դերն իրոք մեծ էր: Պատերազմի ժամանակ Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի հետ կազմակերպեց հումանիտար աջակցություն, որովհետեւ Սիրիան ուղղակի պետություն չէ, այնտեղ ապրում է մեզ բարեկամ ժողովուրդ: Սիրիան այն պետություններից մեկն էր, որը 1915 թվականին առաջինն իր դռները բացեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների առջեւ: Մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում Սիրիայում ,եւ ուրախ եմ, որ սիրացիների կողքին կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլեւ Ռուսաստանը»,-նշեց Ծովինար Կոստանյանը:
Անդրադառնալով նախաձեռնության գաղափարին` «Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ հիշեցրեց,որ դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահը հայտարարեցՍիրիայից ռուսական զորքը դուրս գալու մասին , քանի որ այնտեղ իրավիճակը բարելավել էր: «Շփվելով սիրիահայ մեր ընկերների հետ միտք ծագեց, որ սկսենք համատեղ ակցիա եւ երախտագիության խոսք հղենք Ռուսաստանի Դաշնությանը` Սիրիայի ժողովրդի ազատագրման եւ աջակցության, նաեւ` հայ համայնքին օգնություն ցուցաբերելու համար: Այս օգնությունը ցուցաբերել է նաեւ Հայաստանը, ուստի ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նաեւ Հայաստանի իշխանությանը»,-ընդգծեց Ա. Ղուկասյանը:

Բաց նամակ ԱԻ նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին

Ինչպես նշեց  «Տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնների միավորում» ՀԿ-ի ղեկավար Զարուհի Բաբուխանյանը.«Մենք այսօր եւս միացանք այս ակցիային, քանի որ բարձր ենք գնահատում Ռուսաստանի ակտիվ գործողությունները ` ուղղված Սիրիայում խաղաղ բնակչության պաշտպանությանը` այդ թվում մեր հայրենակիցների, որոնք մեծամասամբ 1915 թվականի Ցեղասպանության ընթացքում Օսմանյան կայսրությունից փախստականների ժառանգներն են: Անտարբերությունն ու անպատժելիությունն այն չարիքն են, որը ծնում է ահաբեկչություն եւ ցեղասպանություններ: Եւ միայն համաշխարհային հանրության ակտիվ մասկացությունն է ի զորու կանգնեցնել այն»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА