ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անփոխարինելի գործիչներ կան. Շարմազանովը հակադարձեց Ծառուկյանին

16.01.2018 17:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անփոխարինելի գործիչներ կան. Շարմազանովը հակադարձեց Ծառուկյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ թե անփոխարինելի գործիչներ չկան:

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

Միջանկյալ նշենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իր համար անփոխարինելի գործիչներ չկան՝ նկատի ունենալով նաև նախագահ Սերժ Սարգսյանին:


Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ ձևով Գագիկ Ծառուկյանն ակնարկում է, թե ապրիլին կարող են չաջակցել Սերժ Սարգսյանի հնարավոր թեկնածությանը վարչապետի պաշտոնում, Շարմազանովը պատասխանեց. «Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ, իրավունք ունի կարծիք արտահայտել: Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի և այլոց կարծիքները համընկնեն: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր քաղաքական գործընկերներին, անկախ նրանից՝ համամիտ եմ նրանց հետ, թե` ոչ»:

Շարմազանովի խոսքով` անփոխարինելի գործիչներ կան, սակայն դա չի նշանակում, որ եթե տվյալ գործիչը չլինի, ապա մարդկությունը պետք է վերանա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА