ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

16.01.2018 15:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 15:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկ–Ալագյազ, Գորիս–Սիսիան, Գորիս–Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ծառուկյան» դաշինքը հանդիպում կանցկացնի՝ Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում որոշում կայացնելու համար. Ի. Տոնոյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА