ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճարպոտ սննդամթերքն ու կերակրի աղը սրտի համար վնաս են. Սրտաբան

16.01.2018 15:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ճարպոտ սննդամթերքն ու կերակրի աղը սրտի համար վնաս են. Սրտաբան

Ամեն մի եղանակային փոփոխություն մարդկանց վրա լուրջ ազդեցություն է ունենում: Այն անդրադառնում է առողջական վիճակի վրա: Այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Աստղիկ» ԲԿ սրտաբանական ստացիոնար ծառայության պատասխանատու, «Իրավունք» թերթի կողմից 2017 թվականի ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՆՎԱԶԻՎ ՍՐՏԱԲԱՆ ճանաչված ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԸ:

Գենետիկորեն ձեւափոխված եգիպտացորենն իրականում մարդու առողջության համար օգտակար է. գիտնականներ

Ըստ նրա` ձմռան ամիսներին իրենց դիմում են սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտները, արյան զարկերակային բարձր ճնշում ունեցող անհատները, ինչպես նաեւ սրտային անբավարարություն ունեցողները:   

«Սրտի իշեմիկ հիվանդության պատճառը հիմնականում աթերոսկլերոզն է: Այն զարգանում է անոթի ներսի պատը վնասվելու պատճառով: Ունի տարբեր ռիսկային գործոններ այդ հիվանդությունն ավելի զարգանալու: Ռիսկի գործոնների մեջ մտնում են հիպերտոնիկ հիվանդությունը, ծխելը, հիպոդինամիան (շարժումների սահմանափակումը), սննդակարգը եւ տարբեր օրգան համակարգի հիվանդությունները»:

Սրտաբանը խորհուրդ է տալիս հրաժարվել ճարպոտ սննդամթերքից, քիչ քանակությամբ օգտագործել կերակրի աղը: 

Մ. Ադամյանը նաեւ ներկայացրեց սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող Հայաստանում մարդկանց տարիքային ցենզը: Ըստ նրա` տղամարդկանց մոտ հիվանդությունն ի հայտ է գալիս 30-ից բարձր, կանանց մոտ` 50-ից բարձր տարիքում:

«Ցավոք սրտի, Հայաստանի պայմաններում մենք ականատես ենք լինում շատ դեպքերի, երբ սրտի իշեմիկ հիվանդությամբ դիմում են 30 տարեկան տղամարդիկ: Դժվարանում եմ ասել, թե ինչով է այն պայմանավորվում: Գուցե, ազգային յուրահատկություններով, սթրեսային վիճակների քանակից, սննդակարգից, նստակյաց ապրելակերպից»:

Բժշկի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք  «Իրավունք» թերթի  վաղվա համարում:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА