ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա անդաստիարակության եւ սանձարձակության տարրական դրսեւորում է»

14.01.2018 13:23 ԹԵՄԱ
«Սա անդաստիարակության եւ սանձարձակության տարրական դրսեւորում է»

«Ակնհայտ լկտիությամբ են առանձնանում որոշ լրատվամիջոցներ՝ Էջմիածնի քաղաքապետի անունից տարածելով հերյուրանքներ, որոնք չգիտես էլ ինչ նպատակին ու առաքելությանն են ծառայում», - այս մասին սոցցանցում գրել է  «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ԵԿՄ երիտասարդական կառույցի փոխնախագահ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ ու հավելել. «Էջմիածնի քաղաքապետի հոգատարությունն ու բնակիչների հանդեպ ունեցած ուշադրությունը օրինակ թող լինի տվյալ լրատվամիջոցների պատասխանատուների համար, որ սեփական ընտանիքը պահելով պայմանավորված՝ չծախեն իրենց բարոյական բոլոր նորմերը»:

«Առաջնայինն ու կարեւորը՝ Արցախի անկախությունն ու անվտանգությունն է...»

Եզրափակելով խոսքը՝ Մ. Խուրշուդյանը շեշտել է. «Ի տարբերություն Ձեզ (որ մի ընտանիք կամ կոլեկտիվ չեք կարողանում անկաշառ պահել) Էջմիածնի քաղաքապետը այն գործիչն է, ով զիջել է տարիներով չմուծված ավտոմեքենաների, բնակարանների եւ հողի հարկի գույքահարկերից գոյացած տույժերը: Ուստի՝ նման պարագայում առանց խորամուխ լինելու եւ իմանալու իրականությունը վատաբանել ու քննադատել քաղաքապետին՝ անդաստիարակության եւ սանձարձակության տարրական դրսեւորում է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА