КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 24. 04. 2018 : :
Խոյ
Դուք կամային մարդ եք, ձեզ դժվար է կոտրելը, անգամ եթե շրջապատում կան մարդիկ, որոնք փորձում են դա անել: Հնարավոր է առաջընթացի ճանապարհին բախվեք պատի, ձեր կամային հատկանիշների շնորհիվ դուք «կքանդեք» այդ պատը:
Ցուլ
Նոր ու հետաքրքիր ծանոթություններն անխուսափելի են: Դուք կարող եք ձեզ թույլ տալ մի փոքր վայելել աշխատածը, քանի որ վերջին ժամանակներս դուք տարված եք միայն աշխատանքով:
Երկվորյակ
Գործնական ասպարեզում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչը չես ասի անձնականի մասին: Շրջադարձային պահ է, ձեր ընտրությունից է կախված դեպքերի հետագա ընթացքը:
Խեցգետին
Իրավիճակը կզարգանա ոչ այնպես, ինչպես դուք պլանավորել եք, բայց թող դա ձեզ չհիասթափեցնի, քանի որ կյանքը հաճելի անակնկալ է պատրաստել ձեզ համար:
Առյուծ
Այսօր աշխատեք պարտքով գումար չվերցնել և գումար չտալ: Ընդհանրապես զգույշ եղեք ֆինանսական բոլոր հարցերում, սխալ որոշում՝ և ամեն ինչ կորած է:
Կույս
Այսօր դուք բազմազբաղ կլինեք, բայց աստղերը խորհուրդ են տալիս իրար չխառնվել ու չշտապել: Ամեն ինչ հերթով արեք և մի շեղվեք օրվա ծրագրից:
Կշեռք
Աշխատավայրում հնարավոր է չնախատեսված դժվարություններ առաջանան, որոնք ոչ մի կերպ կապ չունեն ձեր կողմից կատարված գործի հանդեպ պատասխանատվության կամ աշխատասիրության պակասի հետ, այնպես որ թող մտածի նա, ում պատճառով կծագեն խնդիրները:
Կարիճ
Փորձեք վերանայել ձեր պահվածքը՝ հատկապես սիրելիի նկատմամբ: Վերջին ժամանակներս հարաբերությունները բավական լարված են, ինչի պատճառը դուք եք:
Աղեղնավոր
Ձեր կյանքում սպիտակ շրջան է, ամեն ինչ ընթանում է ըստ ձեր մտածածի, և անձնականում և գործնականում ամեն ինչ լավ է և այդպես էլ կշարունակվի:
Այծեղջյուր
Խանդ. Ահա այն, ինչ ձեզ խանգարում է երջանիկ լինել: Դուք կողակցին այնքան եք խանդում, որ չեք հասցնում վայելել սերը: Փոխեք դա ձեր մեջ և ամեն ինչ լավ կլինի:
Ջրհոս
Հաջողությունը ձեզ կժպտա միայն այն դեպքում, եթե կարողանանք իրավիճակը ճիշտ գնահատել և տեղում ճիշտ որոշում կայացնել:
Ձկներ
Ակտիվ օր է: Աշխատավայրում շատ գործ կա անելու, բայց դուք ամեն ինչ հաջող ավարտին եք հասցնում: Օրվա 2-րդ կեսը խոստանում է հաճելի անակնկալ: