ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մալագա ֆուտբոլային ակումբը հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը

14.01.2018 11:40 ՍՊՈՐՏ
Մալագա ֆուտբոլային ակումբը հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը

«Մալագան» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 51-ամյա մասնագետ Խոսե Մանուել Գոնսալես Լոպեսը, որի վերջին ակումբը եղել է չինական «Բեյցզին Գոանը», պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Նոր հանգամանքներ Սանչեսի տրանսֆերային գործարքում

«Մալագայի» մամուլի քարտուղարությունը նշում է, որ 2015/16 մրցաշրջանում Լոպեսը Պրիմերայից դուրս մնալուց փրկել է «Գրանադային», որը մասնագետի գլխավորությամբ զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք` հունվարի 13-ին Միչել Գոնսալեսը հեռացվել է «Մալագայի» գլխավոր մարզչի պաշտոնից: 19 խաղերից հետո թիմն իր ակտիվում ունի 11 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА