ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առավոտյան ընդդիմություն, երեկոյան՝ իշխանասեր

13.01.2018 22:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Առավոտյան ընդդիմություն, երեկոյան՝ իշխանասեր

Այն, որ «Ել­քը» ամե­նա­ընդ­դի­մա­դի­րը լի­նե­լու հայ­տով մտավ Ազ­գա­յին ժո­ղով հա­վա­նա­բար բո­լորն են հի­շում: Բայց այն, թե ինչ տե­ղի ու­նե­ցավ դրա­նից հե­տո` շա­տե­րը կամ աչք են փա­կում, կամ էլ ձեռն­տու չէ տես­նել: Իրա­կա­նում ԱԺ ամ­բի­ո­նից իշ­խա­նու­թյուն­նե­րին անխ­նա քննա­դա­տող «Ել­քը»-ական­նե­րը բո­լո­րո­վին այլ են, երբ ամ­բի­ո­նի մոտ չեն: Իսկ ընդ­դի­մա­դիր կեց­ված­քը մի­այն ռա­դի­ոլ­սող­նե­րի, հե­ռուս­տա­դի­տող­նե­րի ական­ջը շո­յե­լու ու լրատ­վա­կան կայ­քե­րին հե­տաքր­քիր վեր­նագ­րեր ապա­հո­վե­լու հա­մար է: Եվ այս­պես` մեր ու­նե­ցած հա­վաս­տի աղ­բյուր­նե­րի հա­մա­ձայն, «Ել­քում» գտնվեց նույ­նիսկ պատ­գա­մա­վոր, ով 2018 թվա­կա­նը դի­մա­վո­րեց ՀՀԿ-ական մթնո­լոր­տում: Նույն աղ­բյու­րի փո­խանց­մամբ` ԱԺ «Ել­քը» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Լե­նա Նա­զա­րյանն Ամա­նո­րը նշել է ՀՀԿ-ական գոր­ծըն­կե­րոջ հետ Երե­ւա­նում գտնվող «11 pub»-ում` ողջ գի­շեր պա­րե­լով այն­տեղ: Ընդ որում` վե­րոն­շյա­լը դեպ­քե­րից ըն­դա­մե­նը մեկն է: Տո­նա­կան օրե­րին, թե­րեւս ոչ ոքի աչ­քից չվրի­պեց այն, որ ԱԺ «Ել­քը» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որը եր­բեք առի­թը բաց չի թո­ղել Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյա­նը սե­ւաց­նե­լու հա­մար, հան­կարծ հայտն­վեց նույն եւ այլ հե­ռուս­տա­տե­սու­թյուն­նե­րի եթե­րում գրե­թե ամեն օր: Հի­շեց­նենք նա­եւ, որ տա­րե­վեր­ջին ԱԺ վեր­ջին նիս­տի ժա­մա­նակ ԱԺ «Ել­քը» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Սա­սուն Մի­քա­յե­լյանն էլ հենց նիս­տե­րի դահ­լի­ճում հոր­դո­րեց քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյա­նը պա­տիվ տալ իրենց: Այն­պես որ, ՀՅԴ-ի ական­ջը խուլ, ՀՀԿ-Ելք «ախ­պեր-ըն­կե­րա­յին» կո­ա­լի­ցի­ան կա­մաց-կա­մաց դառ­նում է ավե­լին, քան մի սե­ղա­նի շուրջ կե­րու­խում­ներ անելն է:

«Նույնիսկ «Ելքը» դեռ չգիտի կհավաքվի՞ անհրաժեշտ ստորագրությունը». Ա. Մարտիրոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА